«Ադրբեջանը «վայնասյուն» է բարձրացրել.Կարեն Վրթանեսյան. տեսանյութ
«ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգի ցուցադրությունը աղմուկ բարձրացրեց ոչ միայն հարևան Ադրբեջանում, Վրաստանում, այլեւ ամբողջ աշխարհում՝ ընդհուպ անգամ Ինդոնեզիայում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Վրթանեսյանի խոսքով՝ Արբեջանը «վայնասյուն» է բարձրացրել, որը փաստում է հանգամանքը,որ Ադրբեջանը խուճապի մեջ է զորահանդեսից հետո, ադրբեջանական մամուլում տեղ են գտել հոդվածներ, վերլուծություններ, հայտարարություններ ու հապճեպ զորավարժություններ են սկսել: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
