Ինչ են պարտադրել Գագիկ Խաչատրյանին
Ֆինանսների նախարարի պաշտոնից Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո, մեր տեղեկություններով, լայն թափով ստուգումներ են սկսվել Դիլիջանի ուսումնական կենտրոնում, որը մշտապես եղել է մամուլի ուշադրության կենտրոնում ու բարձրաձայնվել խելահեղ ծախսերի մասին, որոնք արվել են այդ դպրոցի կառուցման, կահուքի, սպասքի եւ այլնի ձեռքբերման մասին: Հայտնաբերվել են մեծ չարաշահումներ, որից հետո Գագիկ Խաչատրյանին պարտավորեցրել են այդ գումարներն ուղարկել սահման անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի ձեռքբերման համար:
