Ուշագրավ դրվագ Ամիրյանի կյանքից
Այսօր մամուլը գրել էր, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում։ Ավելին, մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ, երբ Ամիրյանը ղեկավարում էր Հանրային ռադիոն, նրա աշխատակազմից ինչ-որ մի տիկին էլ «գրին քարտ» է շահել, տիկնոջ՝ ԱՄՆ-ում գտնվող բարեկամուհիներն են համոզել մասնակցել խաղարկությանը, բայց քարտը շահելուց հետո տիկինը փոշմանել է, չի ցանկացել մեկնել ԱՄՆ։ Եւ ահա, այդ ժամանակ Արմեն Ամիրյանը գործի է անցել, իր աշխատակցուհուն տեղը տեղին ամոթանք է տվել, թե ինչպես կարող է մարդ հրաժարվել ԱՄՆ-ում ապրելու հնարավորությունից։ Հետաքրքիր է, մինչեւ երբ պիտի ՀՀ բարձր պաշտոններում նշանակվեն մարդիկ, ասել, թե պետության ճակատագիրը հանձնել մարդկանց, որոնք պետական մտածողությունից զուրկ են։
