«Պրիմիտիվ գողությունն» արմատախիլ անելու մասին կենացներ չլսենք

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Նա նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը: Հիմա շատ է խոսվում այն մասին, որ նոր կառավարությունն առաջնորդվելու է «նոր մոտեցումներով»: Ի՞նչ է նոր մոտեցումը, նոր սկիզբը, որո՞նք են այլ մոտեցումները... Ի վերջո` կարելի է ընտրել ցանկացած կարգախոս... Սերժ Սարգսյանն օրեր առաջ ներկայացնելով նոր վարչապետին՝ հայտարարեց, որ նա ունակ է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում. «Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով՝ Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»: Փոխվեցին հիմնականում տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները՝ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարները։ Բայց արդյոք երաշխի՞ք է, որ անգամ կառավարության կազմի հարյուր տոկոսանոց փոփոխությունը` տնտեսական էական զարգացման ակնկալիք առաջացնի: Այստեղ, իսկապես, պետք չէ ունենալ պատրանքներ: Որովհետև, քանի դեռ չկա կամք, որոշում` քաղաքական դաշտում որոշում, հերթական հիասթափությունն ուղղակի ժամանակի հարց է։ Ինչպե՞ս նպաստել, որ ներդրումներն ավելանան` թե՛ ներքին, թե՛ արտաքին: Տնտեսական ազատություն` պատասխանը գիտեն բոլորը, մրցունակ պայմաններ: Բայց կա՞ նման որոշում: Նորանշանակ վարչապետը խոսեց «պրիմիտիվ գողության» մասին: Սա դարձավ բուռն քննարկումների առիթ, բայց Կարեն Կարապետյանի հայտարարությունը կոնկրետ քրեական գործի նյութ պետք է դառնար իրավապահների համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ ով պետական բյուջեից գողություն կատարի` պատժվելու է: Ինչպե՞ս վերացնել «պրիմիտիվ գողությունը»: Մի՞թե դրա համար     բարդ սխեմաներ են հարկավոր, կամ օրինակ` հազար ու մի հանձնաժողովների ստեղծում: Թող պատժվեն «պրիմիտիվ գողերը», որպեսզի դա նաև դաս լինի «ոչ պրիմիտիվ» գողերի համար: Այսինքն` մենք պետք է հասկանանք, որ իշխանությունների այս կամ այն հայտարարությանը պետք է հետևեն կոնկրետ գործողություններ: Անցել են` հասարակությանը դուր գալու համար հայտարարություններ անելու ժամանակները: Այդ «կենացները» լսելու ժամանակ իսկապես չկա, բացի այդ դրանց ոչ ոք չի հավատում: Ինչու՞ են լռում իրավապահ մարմինները, երբ այս կամ այն իշխանավորը խոսում է ինչ-որ չարաշահումների մասին: Պատասխանը շատ պարզ է` որովհետև նրանց չեն կարգադրում` զբաղվել ու բացահայտել այդ չարաշահումը բացահայտելով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am