The New York Times-ը Պուտինի պահվածքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանն արագորեն վերածում է օրենքից դուրս երկրի: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը՝ նրա երկիրը կիսում է միջազգային օրենքը պահպանելու պատասխանատվությունը: Չնայած դրան՝ նրա պահվածքն Ուկրաինայում և Սիրիայում խախտում է ոչ միայն օրենքները, որոնք պետք է խաղաղություն բերեն հակամարտության փոխարեն, այլև սովորական մարդկային պարկեշտությունը, գրում է The New York Times-ն իր խմբագրականում: Այս դառը ճշմարտությունը չորեքշաբթի հաստատվել է երկու անգամ: Նիդեռլանդների գլխավորած միջազգային թիմը եզրակացության է եկել, որ 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի երկնքում կործանված 298 մարդ տեղափոխող Malaysia Airlines-ի ինքնաթիռը խոցել է «երկիր-երկինք» դասի հրթիռային համակարգը, որն ուղարկվել է Ռուսաստանից՝ այդ երկրի կողմից աջակցություն ստացող անջատողականներին և այդ նույն գիշերը վերադարձվել է Ռուսաստան: Միևնույն ժամանակ, Սիրիայում ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները երկու հիվանդանոցի են հարված հասցրել, որոնք գտնվում էին ապստամբների հսկողության տակ։ Որոշ արևմտյան պաշտոնյաներ Ռուսաստանին մեղադրել են պատերազմական հանցագործությունների համար, մեղադրանքներ, որոնք կարող են քննվել միջազգային ատյաններում: Բացի այդ, կարող է քննարկվել նաև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Պուտինը, անկասկած, կպայքարի նման քայլերի դեմ՝ օգտագործելով Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը, բայց Միացյալ Նահանգները, չնայած դրան, պետք է աջակցություն տրամադրի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի ձգտմանը: Թվում է, թե Պուտինին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել Սիրիայում գործողությունների համար: Ամիսներ շարունակ նա ձևացնում էր, թե բանակցում է Սիրիայի պատերազմում քաղաքական լուծման համար, բայց, չնայած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կոչերին, Ռուսաստանի և Սիրիայի ուժերը, իրանական ցամաքային զորքերի աջակցությամբ, շարունակեցին արյունահեղությունը, գրում է թերթը։ Վերջին օրերին Պուտինը կրկին ցույց տվեց իր իրական երեսը՝ օդային հարվածներ հասցնելով: Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանը ռմբակոծել է մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը միջազգային օրենքներով չի կարող թիրախ լինել, ինչպես հիվանդանոցներն ու խաղաղ բնակչությունը: Քերին չորեքշաբթի սպառնացել է հետ կանչել ամերիկյան թիմը Ժնևից, որտեղ երկու կողմերը կենտրոն են հիմնել հրադադարի շուրջ համագործակցելու համար: Բայց դա ամենայն հավանականությամբ քիչ ազդեցություն կունենա, և Քերին քիչ դիվանագիտական քարտեր ունի իր ձեռքին, եթե ընդհանրապես ունի նման քարտեր: Նախագահ Օբաման երկար ժամանակ հրաժարվել է հավանության արժանացնել Սիրիայում ուղղակի ռազմական միջամտությունը: Պուտինը հավանաբար ենթադրում է, որ Օբաման դժվար թե դեմ գնա Ռուսաստանին պաշտոնավարման վերջին ամիսներին՝ առաջիկա ընտրություններից առաջ: Բայց Հալեպում ապստամբների դիրքերը կառավարությանը հանձնվելու վտանգը հաշվի առնելով՝ վարչակարգի ներկայացուցիչները հայտնել են, որ նման քայլը կրկին քննարկումների թեմա է դարձել: Պուտինն իրեն երևակայում է Ռուսաստանին իր երբեմնի հզորությունը վերականգնելու առաքելություն կատարող անձ: Եվ Ռուսաստանն իսկապես կարող էր մեծ ուժ լինել լավ նպատակների համար: Այնուամենայնիվ, նրա անազնիվ վարքագիծը՝ քաղաքացիական բնակչությանը կոտորելը Սիրիայում և Ուկրաինայում, Ղրիմի անեքսիան, ամերիկյան կառավարական գործակալությունների համակարգչային համակարգերի վրա հաքերային հարձակումները, սեփական երկրի ներսում այլակարծությունը հետապնդելը, ստիպում է կարծել, որ նա ամենաքիչն է մտածում խաղաղության որոնման համար կառուցողական գործընկեր դառնալու մասին, գրում է թերթը։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am