Խաղում են գործարարների ճակատագրի հետ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության ներկայացվեց երեկ քննարկված լրամշակված Հարկային օրենսգիրքը, որի առիթով քննադատությունների պակաս չզգացվեց։ Մինչ քվեարկությունն էլ դահլիճում կրքեր բորբոքվեցին, վարման կարգով ձայնի իրավունք վերցրեցին մի շարք պատգամավորներ։ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու այս փաթեթին՝ հավելելով, որ խորհրդարանը «կրկին կանգնած է կոտրած տաշտակի առջեւ եւ Կառավարության ձեռագիրը չի փոխվել». «Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է նախագիծը, որը հաստափոր է և բավականին փոփոխություններով: Եվ այն պետք է քննարկման առարկա դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, այլև մեծ ու փոքր բիզնեսմենների կողմից: Ստացվում է այնպես, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց մենք աշխատում ենք հին ոճով ու ձեռագրով։ Բերել այստեղ փաստաթղթեր, այն էլ՝ Հարկային փաթեթը, որն այստեղ նստածների 80 տոկոսի հետ առնչվում է, բայց չեն էլ հասցրել կարդալ» ասաց Բիշարյանը։ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ փաթեթը տնտեսական քաղաքականություն ուղղորդող փաստաթուղթ է, բայց ստացվում է, որ այն ստիպված են ընդունում:«Մի բան հստակ է, որ սա ընդունում ենք, որովհետեւ ստիպված ենք, ժամանակն է այդ ամբիոնից ասել՝ ժողովուրդ, իսկապես պետք է մի քիչ ավելի ձգենք մեր գոտիները: Պատահական չէ, որ ձեր թիմից խոսեց միայն փոխնախագահն, այն էլ ստիպված էր խոսել թիմի անունից: Ես քվեարկությանը չեմ մասնակցելու»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ պնդեց, որ շատերը այս օրենսգրքին կողմ են քվեարկելու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով.«Չի կարելի նման խաղի կանոններ սահմանել, որն ուղղակիորեն կործանելու է փոքր ու միջին ձեռներեցությունը. հորդորում ենք քվեարկության չդնել այս նախագիծը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց Զոհրաբյանին.«Համոզվեցի, որ շատերը չեն կարդացել նախագիծը»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այն վատ մեսիջ է բիզնես դաշտին, ուստի գործընկերներին խորհուրդ տվեց քվեարկությունից առաջ մտածել մարդկանց ճակատագրերի մասին. «Այս օրենսգիրքը շատ վատ մեսիջ է բիզնես խավին, մանվանդ, նոր Կառավարության նոր ծրագիր բերելուց առաջ: Մենք խաղում ենք գործարարների շահերի, գուցե նաև ճակատագրերի հետ»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Վարման կարգով խոսեցին նաև ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները: Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի շուրջ 25 քննարկում է եղել, և պատգամավորի կողմից արված 300 առաջարկներից գերակշիռ մասն ընդունվել է: ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ ավելացրեց, թե իր խմբակցությունը դահլիճում նկարվելու համար ելույթ չի ունենում, և նրանք կողմ ենք քվեարկելու, քանի որ մանրամասն քննարկվել է: ՀՀԿ –ի պաշտպանության գործից հետ չմնաց նաեւ Խոսրով Հարությունյանը, ասաց ՝ չգիտի՝ ով ում թելադրանքով է քվեարկում, սակայն «ինքն ըստ էության է քվեարկելու»: «Ես նախագծի վերամշակման բոլոր փուլերին մասնակցել եմ, սա ամենաքննարկված նախագիծն է ԸՕ-ից հետո»,- ասաց Հարությունյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել.«60-ից ավելի առաջարկություններից 20-ն ընդունվել են, բայց առանցքային առաջարկությունները չեն լուծվել: Մենք կրակն ենք ընկնելու այս օրենսգրքի ձեռքը: Կառավարությունը պետք է ունենա համարձակություն, ինչպես կուտակայինի ժամանակ, հետ կանգնի սրանից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապե Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ 350 առաջարկությունից 149-ը ՀՀԿ-ից է եղել, 201-ը՝ ընդդիմությունից, իսկ 120-ն իրենից.«Այս նախագծով ՓՄՁ-ին գցում ենք վատ վիճակի մեջ»,- ասաց նա: Ի վերջո հայտարարվեց քվեարկության ու ընդունվեց 79 դեմ, 24 ձեռնպահ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am