Հալեպում վիրավորված հայերից մեկը մահացավ
Հալեպում շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ քիչ առաջ հրթիռակոծությունների հետևանքով վիրավորված հայերից Միրեյ Հինդոյանը մահացել է: Ըստ «Գանձասար»-ի՝ Միրեյն այսօրվա հրթիռակոծությունների ընթացքում զոհված 12-ամյա Արման Հինտոյանի քույրն է: Ներկայիս տվյալներով՝ Հալեպում արձանագրվել է 4 զոհ և 7 վիրավոր: Հրթիռակոծության հետևանքով վիրավորված Մարի Կարապետյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
