Հրապարակվել են Հալեպում զոհված հայերի լուսանկարները
Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը հրապարակել է Հալեպում զոհված հայերի ՝ Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյանի լուսանկարները: Արման Հինտոյանը 12 տարեկան էր:
Թերթի տեղեկություններով վիրավորում է ստացել վեց հայ՝ Գառնիկ Կարապետյանը,Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը,Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը:

