«Նայում ես, հանցագործի դեմք ունեն». Նիկոլայ Ծատուրյան. տեսանյութ
«Նոր վարչապետը բերել է մարդկանց, որոնք գոնե մի քիչ հաճելի դեմքեր են, իսկ դա շատ կարևոր բան է: Օրինակ՝ էն Չոռնի Գագիկի դեմքին նայում ես, հանցագործի տեսք ունի, հիմա մի քիչ հաճելի, կիրթ մարդիկ են եկել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն՝ անդրադառնալով նոր նախարարներին: Ռեժիսորի խոսքով՝ Մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը պարտադիր չի անընդհատ հայտարարություներով հանդես գա. թող լուռ լինի, բայց իր գործերը թող նպաստեն արվեստի զարգացմանը: «Մարդիկ կան ովքեր լռությամբ են սիրում իրենց գործը անել, հարկավոր չի անընդհատ բարձրագոչ հայտարարություններով հանդես գալ: Այդքան ասողներ կան, բայց ինչո՞ւ ոչինչ չեն անում»,-շեշտեց պարոն Ծատուրյանը: Լուսինե Միքաելյան
