«Մուկը գնաց, կռիսն եկավ». Նիկոլայ Ծատուրյան. տեսանյութ
«Պետությունը ոչ մի ծրագիր չունի, դալի-դոլի, ոնց ուզում` գնում է մշակութային կյանքը` «առաջ»: Ունենք Մանսուրյան, Բաբաջանյան, բայց, չէ, եթերից պետք է Հայկո հնչի: Եթե հասարակությունը փախչում է Հայաստանից աշխատանքի պատճառով, մտավորականությունն էլ սրա հետևանքով կգնա: Կառավարության նպատակը զոմբիացած մարդիկ ունենալն է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Անդրադառնալով Վարչապետ Կարեն Կարապետյանին և նոր նախարարներին, ռեժիսորը հորդորեց սպասել և քիչ քննադատել: «Վարչապետի և նոր նախարարների փոփոխություններից հետո անընդհատ քննադատություներ եմ լսում. մուկը գնաց, կռիսն եկավ, Պուտինի դրածոն ա: Ախր մի´ խանգարեք էլի. միանգամից վրա եք տալիս»,-շեշտեց պարոն Ծատուրյանը: Լուսինե Միքաելյան
