ՀՀԿ-ն կախվածություն է առաջացնում իրենից

ԱԺ արտահերթ նիստում օրակարգային հարցերից մեկը «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծն է, որով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի մեկնաբանությամբ 10 տարվա ընթացքում այս գործընթացը հնարավոր է եղել իրականացնել սահուն, և որեւէ դժվարություն չի նկատվել: Համակարգի հիմքում պարզ սկզբունք է՝ դոտացիաները բաշխվել են ըստ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների, ըստ բնակչության թվաքանակի: Առաջարկվում են նոր լուծումներ՝ համայնքները տարբերակել, իդենտիֆիկացնել և դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ձևավորել:ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի կարծիքով այսկերպ քաղաքական հարց է լուծվում։«Դուք քաղաքական հարց եք լուծում, հարգելի ՀՀԿ-ականներ, դուք ստեղծում եք ստաբիլ կախվածություն համայնքներում: Պատկերացրեք՝ ընդդիմադիր կուսակցությունից թաքուբիր ընտրվում է ինչ-որ մի համայնքում, սակայն գյուղացին չի ցանկանում ընտրել ընդդիմադիր թեկնածու, նա ընտրում է իշխանության ներկայացուցչին, քանի որ գիտի՝ պիտի լինի այնպիսի համայնքապետ, որ գնա Երեւանից փող բերի: Համայնքների բյուջեի ֆինանսական ռեսուրսները կազմում են 25 տոկոս, մնացածը բերում են Երեւանից՝ դոտացիաների տեսքով: Միգուցե հակառա՞կն անեիք, ու Երեւանից քիչ ստանային: Դուք չեք բերում օրենք, որը բնակչին կպահի համայնքում։ Այդքանից հետո բերել եք բարդ բանաձեւով մի նախագիծ, որը խրախուսում է կոռուպցիան, որը ամրապնդում է ՀՀԿ իշխանությունը տեղերում: Իսկ փոփոխության բացակայությունը նշանակում է պրոգրեսի բացակայություն»: Ըստ նրա՝ համայնքների ինքնաբավության բացակայությունը խթանում է արտագաղթը. «Մենք դեմ ենք այսպիսի կիսատ-պռատ օրենքներին՝ առանց հիմքի ուզում եք հիսուն հարկանի շենք կառուցել: Հարգելի պարոն Տերտերյան, դուք ո՞նց եք հետեւելու, որ օրենքը ընդունելուց հետո այն թափանցիկ աշխատի»։ Վաչե Տերտերյանը արձագանքեց, որ նախագծում ոչ մի հակասություն չկա: Նրա խոսքով՝ համայնքների բյուջեները ոչ մի կերպ համադրելի չեն ՀՀ պետական բյուջեից ստանալիք գումարների հետ: Իսկ այս նախագիծը վերաբերում է այսօր բյուջեից տրամադրվող ֆինանսական ռեսուրսներին:Նախագիծը չողջունեց եւ ոչ մի ոչ իշխանական խմբակցություն։ Իսկ ՕԵԿ-ականները հերթական առիթը բաց չթողնելով փորձեցին քաղաքական դիվիդենտներ շահել։Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթի զգալի մասը նվիրված էր նոր կառավարությանը և ՀՀ-ում առկա խնդիրներին: Բիշարյանը հայտարարեց, թե իր «սիրտը խառնում է» Facebook սոցիալական ցանցում նոր վարչապետի ու կառավարության համար տարվող PR-ից: «Կատարվում է խայտառակ անմակարդակ, ամեն ինչի տարափ ա՝ կառավարությունը ձերբակալումներ է անելու, այս է լինելու, այն է անելու, և այս ամենն այն կառավարության մասին է, որ իրականացնում է այն, ինչ մենք ունենք: Կառավարությունը, որ նոր որակներ պետք է բերի ու կարճ ժամանակում պետք է վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ինչո՞ւ է շտապել ու բերել այստեղ այս նախագիծը։ Գուցե այս նոր կառավարությունը ի՞ր ձեռագիրը դներ ու բերեր»,-հարցրեց նա: Հեղինե Բիշարյանը նաև անդրադարձ կատարեց հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին: «Ի՞նչ ենք անելու։ Մի հատ նայեք՝ պայքարը, լծակները, ամբողջությամբ քաղաքական են: Գնում եմ Վանաձոր, մարզպետը, քաղաքապետը, վարչության պետերը, տնօրենները, բոլոր Հանրապետական, բոլորը ստացել են հանձնարարական՝ աշխատել ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ, վարկաբեկել, ջարդել, ամեն ինչի վրով անցնել: «Բալասանյան դաշինք». ո՞նց կարող է այդպիսի բան լինել այս երկրում, որտե՞ղ են քաղաքական ուժերը, որ երկրի քաղաքականությունը առաջ են տանում»,-իր խոսքում նշեց Հեղինե Բիշարյանը:Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների քննադատական ելույթներից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.«Ուզում եմ ձեզ տեղեկացնել՝ փոփոխությունները, բարեփոխումները եւ հեղափոխությունը տարբեր բաներ են, մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել»: Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ե՛ւ հնի, ե՛ւ նորի տերն է: «Իշխանությունը «Հանրապետականն» է, սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ՝ ե՛ւ հին կառավարության, ե՛ւ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակակություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,- ասաց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը կոչ արեց կատու չփնտրել խորհրդարանում.«Մանավանդ, եթե այդ կատուն ձեր ուսերին է: Կրկնում եմ՝ այո, բազում լավ նախաձեռնություններ եղել են, որ մենք պետք է շարունակենք: 99 թվականից այս կողմ բոլոր կառավարությունների քաղաքական ծրագրերի պատասխանատուները մենք ենք, ՀՀԿ-ն պատասխանատու ուժ է»: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am