ԲՀԿ-ն՝ Հովիկ Աբրահամյանի դե՞մ է դուրս եկել

Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը ԲՀԿ-ին է վերադարձրել հայրենի կառավարության նկատմամբ նախկին զգացմունքները։ Տիգրան Սարգսյանի կառավարության բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ականները մոտ երկու տարի ծպտվել էին ու բացարձակապես չէին քննադատում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, բացառությամբ մեկ-երկու նախարարների, մասնավորապես ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, որը  լավ հարաբերություններ չունի Հովիկ Աբրահամյանի հետ։ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուն պես բացվել է ԲՀԿ-ականների լեզուն, պատեհ-անպատեհ նրանք անդրադառնում են գործող կառավարությանը, թեպետ այն դեռեւս մեծ հաշվով գործունեություն չի ծավալել։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որը գրեթե ամբողջությամբ կազմված էր օլիգարխիայից ու աղմկահարույց դեմքերից որեւէ անգամ չքննարկվեց ԲՀԿ-ի կողմից։ Այսօր չնայած խորհրդարանում բոլորովին այլ նախագիծ էր քննարկվում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, դա չխանգարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին իր ելույթի առանցքում այլ խնդիրներ արծարծել։ Նա անդրադարձավ կառավարափոխությանը եւ դժգոհեց նոր նշանակումներով, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով փոփոխությունը միայն տեխնիկական են ու բացահայտում են մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ: Նրա գնահատմամբ՝ նոր Կառավարությունը կրկին ամեն ինչ իր համար ձևեց: «Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք, ակնհայտ էր, պիտի դառնային կոմիտե, մնացին նախարարություն, քանի որ տեր ունեն, իսկ այսպես ասած՝ հարաբերական «անտերները» վերաձևվեցին կոմիտեների, հերթական շտոպկան տեղի ունեցավ, կարուձևը հերթական խումբ մարդկանց վրա, ուղղակի այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարության վրա ձևում էին կոալիցիոն հուշագրի համաձայն՝ կարևորը որակը չէ, կարևորը քանակն է, և կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է, թե՝ չէ, կարա լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն: Նախորդ անգամ ասացին, որ այս շտոպկան քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է, այս անգամ քաղաքական նպատակահարամարության անուն չտվեցին, ասացին՝ այդպես է պետք»,- նշեց պատգամավորը շարունակելով․ «Ամեն ինչ արվում է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, և վաղն էլ, երբ կլինի նոր կառավարություն, բնականաբար խորհրդարանը հերթական կարուձևին կողմ կքվեարկի՝ ի դեմս մեծամասնության: Պրոֆեսիոնալիզմից, օպտիմալ կառավարությունից հանկարծ չխոսեք, դա չի գործում այստեղ: Պահի ու րոպեի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են այս փոփոխությունները։ Կան անձինք, որոնք տեր ունեն, ու որոնք մնացին կառավարությունում ու կան «անտերներ», ում կարելի էր , ու քաղաքական նոր համաձայնությունները ձևավորել նոր դեմքով»,- եզրափակեց Զոհրաբյանը: Իհարկե, կարելի է ինչ-որ հարցերում համաձայնել Նաիրա Զոհրաբյանի հետ, բայց առանցքային շեշտդրումը, թե «անտերներ»-ը գնացին ու մնացին տերովները, այնքան էլ այդպես չէ։ Նախորդ կառավարության ամենատերով մարդիկ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանը, Արամայիս Գրիգորյանը եւ էլի ուրիշներ չմնացին Կարապետյանի կառավարությունում, չնայած որ նրանցից առաջինը Սամվել Կարապետյանի հետ քավոր-սանիկ է, երկրորդը հայտի է իր ազդեցիկ կապերով, վերջին երկուսը վայելում են Սերժ Սարգսյանի վստահությունը, իսկ տիկին Հասմիկը՝ անգամ Ռիտա Սարգսյանի։ Տերովներից մնացել են Արփինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Հարությունյանը, որոնց մասին մամուլը գրում է, թե միջնորդել է անձամբ Հովիկ Աբրահամյանը։ Այսինքն եթե ասվում է մի բան, ապա պետք է ամբողջն ասել, որպեսզի հանրության լայն շրջանակների մոտ թյուր տպավորություն չձեւավորվի։ Նաիրա Զոհրաբյանի գրոհը այս նախարարների ու նրանց ««տիրոջ» դե՞մ է․․ Անի Սահակյան

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am