ԱՄՆ դեսպանատան զգուշացումը Green card-ի դիմորդներին
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Բազմազանության արտոնագրի դիմորդներին հիշեցնում է, որ միայն .gov վերջավորությամբ ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքերը: «Մնացած բոլոր կայքերը՝ .com, .org, .net վերջավորություններով, որոնք տրամադրում են ներգաղթի և վիզայի հետ առնչվող տեղեկատվություն կամ ծառայություն չի երաշխավորում, խորհուրդ չի տրվում կամ չի ֆինանսավորում Պետդեպարտամենտի կողմից: Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում է առցանց տրամադրել անձնական տեղեկություն: Մանրամասների համար այցելեք կայքը»,-ասվում է հաղորդագրությունում։