Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան

Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան, գրում է «Ակօսը»: Հարցն ուսումնասիրել և խնդրի վերաբերյալ Թուրքիայի կրթության նախարարին հարցում է հղել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն: Պատգամավորը խնդրել է պատասխանել հարցին, թե Թուրքիայի սահմանադրության ո՞ր կետով է արդարացված այլադավան մոր և հոր երեխայից բացի նույնականացման քարտից (Թուրքիայում անձը հաստատող թղթի վրա արդեն իսկ նշվում է քաղաքացու կրոնական պատկանելիությունը) կրոնը հաստատելու մասին այլ փաստաթուղթ պահանջելը: Եվ եթե կա այդպիսի պահանջ, արդյոք այն պետք է հավասարապես գործի և՛ հայկական, և՛ թուրքական պետական դպրոցներում: «Եթե այս ամենն իսկապես օրենքից դուրս պայմաններում է իրականացվում, ապա Թուրքիայի կրթության նախարարությունը խնդրի ճշտմանն ու լուծմանն ուղղված որևէ միջոցառում ձեռնարկելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ»,- հարցրել է Քյուրքչուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական istanbulgercegi.com կայքն ուսումնական նոր տարվա ընթացքում մի քանի ահազանգ էր ստացել այն մասին, որ Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող այլազգի երեխաներից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Մի շարք ծնողներ պնդել են, որ դպրոցների ղեկավարությունների ներկայացուցիչները զանգահարել են իրենց և հայտնել, որ եթե իրենց երեխաներն ուզում են ազատվել իսլամի դասից, ապա պետք է մկրտության թուղթ ներկայացնեն: Ի դեպ, նման նախադեպ արդեն գրանցվել էր անցյալ տարի, երբ հայկական Կարագյոզյան վարժարանի աշակերտներից մեկի՝ իսլամի դասին չմասնակցելու խնդրանքով դիմումը չէին գրանցել, քանի որ երեխայի կողմից չէր ներկայացվել մկրտության փաստաթուղթ: Մեծ աղմուկ բարձրացրած գործը հասել է մինչև դատարան, որտեղ հետաքննության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ հայ երեխաներ ապօրինի կերպով չեն գրանցվում հայկական դպրոցներում՝ չնայած քրիստոնյա լինելուն:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am