Բոլոր ոլորտներում նախատեսվում են ծախսերի կրճատումներ. Վարդան Արամյան
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով բոլոր ոլորտներում էլ նախատեսվում են ծախսերի կրճատումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք երկու տարի անընդմեջ ունեցել ենք պակասուրդը բավական բարձր մակարդակ ՀՆԱ-ի մեջ: Գերնպատակ է եղել, որպեսզի մենք կարողանանք ծախսերի մասով ավելի պահպանողական լինենք, ծրագրերն ավելի հետևողական իրագործենք»,- ասաց Արամյանը: Հարցին՝ արդյոք ծախսերը կրճատվում են, քանի որ վարկ վերցնելը դարձել է դժվար՝ Արամյանն ասաց, որ վարկ վերցնելը խնդիր չէ, խնդիրն այն է, երբ վարկը վերցնում ու անկայուն քաղաքականություն ես իրականացնում:
