«Ինձ ինչո՞ւ չեն նշանակում առողջապահության նախարար». Նիկոլայ Ծատուրյան
Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը կառավարության փոփոխությունից դրական սպասելիքներ ունի։ Նրա խոսքով՝ փոփոխությունները տեսանելի են, երբ արդեն խորհրդարանում խոսք է գնում գողացված փողերի վերադարձի մասին։ Լրագրողների հարցին՝ Հասմիկ Պողոսյանը 10 տարի նախարար էր, ինչո՞ւ ոլորտում էական փոփոխություններ տեղի չունեցան, պատասխանեց. «Հասմիկ Պողոսյանն իր մասնագիտությամբ ո՞վ էր. կենսաբան էր։ Հիմա ինձ ինչո՞ւ չեն նշանակում առողջապահության նախարար, ես ռեժիսոր եմ։ Մեզ մոտ մի քիչ ֆայլաբազար է, ով ինչ ուզում՝ անում է։ Արմենը մշակույթին ծանոթ է, հույս ունեմ, որ ինչ-որ հետաքրքիր բաներ իսկապես կանի։ Հիմա տա Աստված, որ նա ինչ-որ գործեր անի»։
