Մամեդյարովը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան։«Ամենայն հավանականությամբ՝ այցը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին։ Այցի օրը ճշտվում է։ Նրանք կժամանեն Ադրբեջան և Հայաստան: Բաքվում և Երևանում հանդիպումների և բանակցությունների արդյունքում որոշում կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի ու ժամկետի մասին»,- ասել է Մամեդյարովը։
