Նախարարներից պահանջեց պահպանողական լինել
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն: Այսպիսով կանոնակարգվում են ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը: Ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը հույս հայտնեց, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի: «Պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է, հուսամ, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի և խնդրում եմ գերատեսչությունների ղեկավարներին, որ խիստ պահպանողական լինեն` վերաբաշխումների հետ կապված, որովհետև մենք ունենք լուրջ լարվածություն»,- նշեց նա:
