Ալիևի խորը հիասթափությունը
Բաքվի 5-րդ միջազգային հումանիտար ֆորումի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի «պատմական հողերը»՝ Ղարաբաղն ու հարակից 7 շրջաններն օկուպացվել են: Մեր ժողովրդի հանդեպ Խոջալիի «ցեղասպանություն» է իրագործվել»: Ալիևը նշել է, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերը չեն գործում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը պետք է պահպանվեն»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահը նշել է, որ 25 տարի Ադրբեջանն ապրում է ազատ, և որ Ադրբեջանի ճակատագիրը միայն ադրբեջանի ժողովրդի ձեռքում էր:
