10 միլիոն դրամանոց մեքենաներ՝ լավագույն ուսուցիչներին
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի, 2016 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով կառավարության աշխատակազմին պետք է հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ: Կառավարությունն ընդունեց որոշումը: Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախատեսված է 5 միլիոն 200 հազար դրամ:
