Ես ավելի մեծ բան ակնարկեցի, դուք ավելի փոքր բան կռահեցիք. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ատկատներին՝ նշելով, որ բոլորը խոսում են դրա մասին, մոռանալով, որ իրենք էլ են եղել դրա մեջ: «Այսօր խորհրդարանում բոլորը խոսում էին ատկատների, կաշառակերության, ամեն ինչը ոչնչացնելու մասին: Եվ էսպես նայում, նայում էի, տեսա հետեւյալը՝ սրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եւ ընդհանրապես եղել են իշխանության մեջ, եւ էսօր խոսում են ատկատների մասին»,- ասաց նա: Լրագրողների ճշտող հարցին՝ ուզում եք ասել՝ իրենք էլ են մասնակից եղել ատկատներին՝ Գալուստ Սահակյանն նշեց. «Չեմ ասում, էդ մյուս բաները դուք որոշեք: Ես ավելի մեծ բան ակնարկեցի, դուք ավելի փոքր բան կռահեցիք»:
