Վարչապետը զայրացավ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի քանի անգամ կառավարության նիստում հարցերը զեկուցող պաշտոնյաներին հորդորեց կարճ զեկույցներ ներկայացնել:Երբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը սկսեց երկար զեկուցել նախագծերից մեկը, վարչապետը զայրացավ: «Պարոն Սարգսյան, ձեր հարցի զեկույցը բյուջեի զեկույցից երկար եղավ, վերջը ի՞նչ ենք անում, վերջը ասեք»,- նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը: նշենք, որ մինչ այդ էլ վարչապետը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, և ֆինանսների նախարար Վարդան Արամյանին էր հորդորել հակիրճ ներկայացնել թեման:
