Լևոն Ալթունյանը խոստովանեց, որ միլիոնատեր է
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ պատասխանելով հարցին, թե նա միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության՝ Լևոն Ալթունյանը պատասխանեց, որ բժիշկ լինելով ոչ ոք միլիոնատեր չի դառնում: «Ես բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիայով» է պայմանավորված՝ չնայած ես կարող էի հերքել միլիոնատիրոջ մասին լուրերը», - ասաց նա և շտապեց մասնակցելու նիստին:
