Կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել. Աշոտ Մանուկյան
Կառավարությունը հետաձգեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության բացասական եզրակացություն տալը: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, որ պետք է մի որոշ ժամանակ եւս աշխատել այս նախագծի վրա, քանի որ կառավարության կողմից մերժումը կարող է հանրային մեծ դժգոհություն առաջացնել:
