Վարչապետի հանձնարարականները. Բոլորն անցան աշխատանքի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նոր նախարարներին: Վարչապետը, անցնելով հանձնարարականներին, նշեց, որ հանդիպել է սննդի անվտանգության պաշտպանության վերաբերյալ սպառողների ներկայացուցիչների ու գործարարների հետ և հանձնարարում է Գյուղատնտեսության նախարարին՝  ուսումնասիրել, թե լաբորատորիան պետք է լինի ՍԱՊԾ մե՞ջ, թե պետք է լինի անկախ: Նրա հաջորդ հանձնարարականը վերաբերում էր սեփականաշնորհված ակտիվներին. «Բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունենք սեփականաշնորհված գույք, որ այսօր չի աշխատում, դրա համար Էկոնոմիկայի, Ֆինանսների ու Տարածքային զարգացման նախարարություններին հանձնարարում եմ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող գույքի վերաբերյալ համակարգային առաջարկություններ: Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնենք ու ակտիվացնենք, որ այդ գույքը աշխատի»: Այնուհետև հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին քննարկել կենտրոնացված կարգով գնումների մեխանիզմի ներդրման առաջարկությունը, թե որ ծառայություններն են նախընտրելի, որ ձեռք բերվել այդ համակարգով: «Ծախսերի նվազեցում պետք է լինի նաեւ գների ճշտման ավելի կառավարելի համակարգ ներդրմամբ»,- շեշտեց վարչապետը: Նա անդրադարձավ նաեւ կառավարմանն ու կառուցվածքին՝ հանձնարարելով  բոլոր մարմիններին` վերանայել բոլոր ՊՈԱԿ-ների նպատակահարմարությունը ու թվաքանակի կրճատման ու օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ անել: «Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի, Սպորտի, Կրթության, Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարություններին՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների պետական բյուջեի թեմատիկ դաշտերը ու ներկայացնել առաջարկներ, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում: Տարածքային կառավարման նախարարին հանձարարում եմ երեքշաբաթյա ժամկետում վերանայել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման ու կառավարման մեթոդաբանությունը, չափելի ու հասկանալի պահանջներ դնել զարգացման համար, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացում տեղերում: Պետք է ստեղծագործաբար աշխատել»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am