Կրեմլի դրածո Կադիրովը ստացել է ընտրողների 98 տոկոսի քվեն

VOA-ի փոխանցմամբ սեպտեմբերի 18-ին Չեչնիայի ընտրողներն առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեցին իրենց առաջնորդ Ռամզան Կադիրովին: Ընտրություններն ապահովեցին ժողովրդավարության ձևական կողմը, սակայն հեռու էին իրական ժողովրդավարության դրսևորումից: Պուտինի դրածո Կադիրովի հաղթանակը կանխատեսելի էր, քանի որ մեկ տասնամյակ է վերջինս ամբողջապես վերահսկում է Չեչնիան: «Քվեարկությունը գաղտնի է, քանի որ ընտրողները քվեարկում են իրենց ապագայի, ոչ թե հանուն ինչ-որ մեկի աթոռի Դումայում կամ այլ պետական մարմնում», ասում է Գրոզնու քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը: Կադիրովը իր կողմնակիցների կողմից դիտարկվում է որպես անկախության համար երկու անհաջող պատերազմներից հետո խաղաղություն ու զարգացում բերած առաջնորդ, սակայն քննադատները ահազանգում են, որ Կադիրովի անձը վերածվել է պաշտամունքի: Օրինակ՝ Կադիրովի աջակից Մելիզա Քարնաևան հավատում է, որ երկինքը անամպ ու կապույտ է ի շնորհիվ Ռամզան Կադիրովի: Իր հոր նման նա եղել է գրոհային, սակայն փոխել ճամբարը՝ միանալով Պուտինին: Վերջինս միլիարդավոր գումարներ է ծախսել Չեչնիայի վերակառուցման և Կադիրովին իր կողմը քաշելու համար: Փոխարենը՝ Կադիրովը ճնշել է գրոհայիններին և ընդդիմախոսներին: Քաղաքական կուսակցությունները, որոնք դեմ են Կադիրովին, անգամ չեն մասնակցել ընտրարշավին՝ վախենալով, որ իրենց աջակիցները կարող են հետապնդումների ենթարկվել: Ընդդիմադիր թեկնածու ու ակտիվիստ Աբդուլահ Դուդուևը ասում է: «Մենք աշխատում ենք մարզերում: Սա մեր հանրապետությունն է: Մենք այստեղ ենք ծնվել և չենք կարող լինել անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ այստեղ կատարվում է»: Չնայած ընտրությունների արդյունքները որոշ լեգիտիմության շողք են հաղորդում Կադիրովին, քննադատները ասում են, որ նա ղեկավարում է հանրապետությունը, ինչպես իր սեփական թագավորություն՝ անտեսելով դաշնային օրենքները: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասում է. «Նա հաստատել է խաղաղություն, դա անհերքելի փաստ է, սակայն Չեչնիայի հասարակությունը հսկա գին է վճարել այս կայունության համար»: Ըստ փորձագետի՝ Չեչնիայի կայունությունը մեկ օր կենթարկվի փորձաքննության, երբ Պուտինը չի լինի Կրեմլում, իսկ Կադիրովը՝ Չեչնիայում: Պաշտոնյաները վախենում են, որ այդ օրը կարող է ավելի շուտ գալ, եթե Սիրիայում կռվող իսլամիստ չեչենները վերադառնան տուն:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am