Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքի դեմ։ Նրան սպառնում է 7.5-18 տարվա ազատազրկում։
Ահմեթ Թուրքը մեղադրվում է «ահաբեկչական զինված կազմակերպության անդամ հանդիսանալու», «ահաբեկչական զինված կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» համար։
Այդ մասին նշված է Դիարբեքիրի հանրապետական դատախազության պատրաստած 44-էջանոց մեղադրականում, որն ուղարկվել է ծանր հանցանքները քննող 4-րդ դատարան։
Հիշեցնենք, որ Ահմեթ Թուրքը 2000-2009 թվականներին հանդիսացել է քրդական «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցության նախագահ (ընդհուպ մինչև թուրքական դատարանի որոշմամբ կուսակցության փակում)։
Բացի այդ, նա նախկինում 6 անգամ Մարդինից ընտրվել է որպես պատգամավոր՝ 1973, 1977, 1987, 1991, 2007, 2011 թվականներին։ Ի դեպ, կարծիքներ կան, որ Ահմեթ Թուրքի պապը եղել է հայ, ով 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը հալածանքներից խուսափելու համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը