Տարածքների վերադարձ Հայաստանին, Մեծամորի ատոմակայան` ծիծաղաշարժ մեղադրանքներ

Էրդողան-Բայդեն բանակցություններն, ինչպես երևում է, որևէ արդյունք չեն տվել` կպատասխանի իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով: Որքան պաշտոնական Վաշինգտոնը փորձեց բացատրել, որ ԱՄՆ-ում պաշտոնյաները չեն կարող որոշել այս կամ այն մարդու ճակատագիրը, իրավական դաշտում է լուծվում, Անկարան շարունակում է նույն երգը երգել... Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Վաշինգտոնը 1-2 օրում կպատասխանի իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման մասին իր հարցմանը. Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: «Մենք Գյուլենի արտահանձնման շուրջ ակտիվ բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել ենք նրան: Ինչպես մեզ հայտնել են ԱՄՆ-ից, նրանք 1-2 օրում կպատասխանեն Գյուլենի ժամանակավոր կալանավորման մասին մեր հարցմանը: ԱՄՆ-ն արտահանձնման մասին պայմանագրով Անկարայի պահանջով պետք է կալանավորի Թուրքիայի քաղաքացուն»,- ասել է Բոզդաղը: Իսկ Թուրքիայում շարունակվում է «վհուկների որսը»... Բռնագրավվել է 60 գործարարի գույք, որոնց մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Թերթի տվյալներով՝ ավելի քան 200 ընկերություններ տուգանվել են 2.7 միլիարդ լիրայով: Նրանց նույնպես մեղադրում են Գյուլենի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար: Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում պատրաստվում է զինված ուժերի ամենամեծ «մաքրումը»: Այդ կապակցությամբ պատրաստվում է ամենամասշտաբային ուսումնասիրությունը՝ զինված ուժերի շարքերում գյուլենականներին հայտնաբերելու համար: Ամեն ինչ ենթարկվելու է մանրակրկիտ ուսումնասիրության, որպեսզի գյուլենականները բացառվեն զինված ուժերից: Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի շարքերից արդեն հեռացվել է 4545 զինվորական, որոնք համարվել են գյուլենական, սակայն առաջիկայում այդ ցուցանիշը կարող է մի քանի անգամ բազմապատկվել: Ի դեպ, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ կալանավորվածների թիվը հասել է արդեն 32 հազարի: «Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ հետաքննություն է տարվում 70.000 մարդու նկատմամբ, որոնց կասկածում են Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Ներկա դրությամբ կալանավորված է 32.000 մարդ»,- հայտնել է նախարարը: Առհասարակ, Թուրքիայի իշխանությունները «գյուլենական» պիտակավորմամբ` արդեն հանդես են գալիս ծիծաղաշարժ մեկնաբանություններով: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյեբքջին Դենիզլիուն գործարարների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ` ասելով. «Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի միջոցով ցանկանում էին Թուրքիայի տարածքները տրամադրել երկու երկրի: Խոսքը Հայաստանի ու Քուրդիստանի մասին է: Նրանք ցանկանում էին կյանքի կոչել մասնատման մասին 100 տարի առաջվա քարտեզը»,- հայտարարել է նախարարը: Դե իսկ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ելույթ ունենալով Վիեննայում ԱԷՄԳ-ի Գլխավոր կոնֆերանսում, անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը. «Անհրաժեշտ է փակել Մեծամորի ատոմակայանը։ Այն գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների և, մասնավորապես Թուրքիայի համար։ Աշխարհն ու խաղաղությունը Չեռնոբիլի վթարից հետո չի կարող թույլատրել երկրորդ ատոմային աղետի գրանցում։ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 47 տարի առաջ և գտնվում է թուրքական սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա։ ԱԷՄԳ-ին կոչ ենք անում հետևել համանման վիճակում գտնվող բոլոր ատոմակայանների աշխատանքին»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am