Դինաստիան ու սպասվող ցնցումները

«Ադրբեջանը մուտք է գործում փոփոխությունների և անկայունության ժամանակաշրջան», - համոզված է Կովկասի խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր արևմտյան փորձագետներից մեկը` Թոմաս դը Վաալը: «Քարնեգի» հիմնադրամի կայքում զետեղված ծավալուն հոդվածում վերլուծաբանը նշում է. «Նավթային բումը, որը խթանեց տնտեսության աճը, ամրապնդեց պետականության հիմքերն ու թույլ տվեց Ադրբեջանին նորովի հանդես գալ միջազգային ասպարեզում, ավարտված է»: Դը Վաալի համոզմամբ, այսօր Ադրբեջանի իշխանությունը կանգնած է բավական լուրջ երկընտրանքի առջև` ինչպե՞ս ազատականացնել տնտեսությունն առանց քաղաքական բարեփոխումների. «Ադրբեջանում այսօր գործող կառավարման համակարգը թերևս ամենաավտորիտարն է 1991-ից ի վեր»: Վերլուծաբանի խոսքով, սակայն, Բաքվի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը 2000-ականների կեսերից կուտակած նավթային գերշահույթների անարդյունավետ տնօրինումն էր. «Նավթային բումի տարիներին երկրի ռազմական բյուջեն հասավ տարեկան 4 միլիարդ դոլարի: Դրա հետ մեկտեղ այն ոլորտները, որոնք առանցքային նշանակություն ունեին աղքատության դեմ պայքարի և Ադրբեջանի բնակչության սոցիալական ապահովության տեսանկյունից` ավելի քիչ գումար էին ստանում»։ Դը Վաալի խոսքով, Ադրբեջանն ավելի լուրջ խնդիրների բախվեց միջազգային շուկայում նավթի գնի կտրուկ անկման պատճառով: «2016թ. առաջին 8 ամիսներին ՀՆԱ-ի անկումն Ադրբեջանում մոտ չորս տոկոս է կազմել, արտահանման ծավալները նվազել են 37 տոկոսով: 2016-ի սեպտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստային միջոցները մոտ 4 միլիարդ դոլար էին կազմում`2014 թվականի 15 միլիարդի համեմատ: Անկում են ապրում նաև նավթի արդյունահանման ծավալները: Եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն երկու տասնամյակի ընթացքում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 1994-ից այս կողմ Ադրբեջանի տարածքում որևէ նոր նավթահոր չի հայտնաբերվել», - գրում է Դը Վաալը: Նման պայմաններում Ադրբեջանի իշխանությունների համար ցնցումներից խուսափելը բավական դժվար է լինելու: «Նավթային բումի ավարտը բարեփոխումներ է պահանջում, որոնց իրականացումն անհնարին է՝ առանց քաղաքական կյանքին հանրային լայն զանգվածների որոշակի մասնակցության: Բայց, եթե որոշ նախանշաններ են առկա, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է տնտեսական բարեփոխումներ իրագործել, վերջին սահմանադրական փոփոխությունները վկայում են, որ Ադրբեջանի նախագահի միակ ցանկությունը իր ստեղծած քաղաքական համակարգի պաշտպանությունն ու դրա գործունեության երկարաձգումն է», - նշում է Թոմաս դը Վաալը` հավելելով. - «Ադրբեջանական հանրությունը շատ ավելի արագորեն է փոխվում քան դա կարող են ընկալել Բաքվի իշխանավորները։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղ թե ուշ քաղաքական նոր մարտահրավերների են բախվելու»: Մինչ արևմտյան փորձագետները Ադրբեջանում անկայունության ու բարդությունների ժամանակաշրջան են կանխատեսում` համացանցում տարածվել է «Ալիևներ. մեկ դինաստիայի պատմություն» տեսանյութը: Ադրբեջանական Meydan TV-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածում է գտել Ներկա ժամանակի «Նայի՛ր շուրջբոլորդ» անվանմամբ տեսանյութը, որ առնչվում է Ալիևների ընտանիքի ղեկավարմանը: Տեսանյութում պատմում է, որ 1993-ից Ադրբեջանը ղեկավարում է նախ Հեյդար Ալիևը, ապա՝ նրա որդի Իլհամը: Տեսանյութում անդրադարձ է կատարված նաև սեպտեմբերի 26-ի սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեին, որը որակվում է որպես այն բանի հիմքի պատրաստում, որ Ադրբեջանում հետագայում իշխանության գա արդեն թոռը՝ Հեյդար Ալիև-կրտսերը: Մինչդեռ ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեով արված սահմանադրական փոփոխություններին և կոչ արել հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի՝ դրանց վերաբերյալ ունեցած նկատառումները: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի փորձագետները գտնում են, որ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունների մեծացումը խախտում է երկրի կառավարման մարմինների միջև եղած անհրաժեշտ հավասարակշռությունը, բացի այդ նրանց կարծիքով նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի դարձնելը չունի ոչ մի արդարացում: Ըստ փորձագետների՝ նախագահի կողմից խորհրդարանը ցրելու իրավասությունը սահմանափակում է խորհրդարանի քաղաքական ինքնուրույնությունը, ինչը իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ նաև դատական համակարգի անկախության վրա, քանի որ խորհրդարանը հանդիսանում է նաև դատական համակարգը վերահսկող մարմին: Փորձագետները դժգոհություն են հայտնել նաև այն առիթով, որ նոր սահմանադրությամբ նախագահը կկարողանա արտահերթ ընտրություններ հայտարարել իրեն հարմար ժամանակ: Հանձնաժողովը իր տված եզրակացության մեջ քննադատել է նաև այն հանգամանքը, որ հանրաքվեն անցկացվել է շատ կարճ ժամանակում, և հանրաքվեի կարգը բավականաչափ չի քննարկվել խորհրդարանում և հանրության շրջանում: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am