Հասմիկ Պողսյանի վերջին վատությունը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը ստեղծել է մնայուն բեմական արժեքներ ու հայ երգարվեստին համաշխարհային ճանաչում բերել, վերջին տարիներին ասպատակվել է մշակույթի ոլորտը ղեկավարողների ու այդ ոլորտը ստվերային կառավարողների կողմից: Այստեղ հաճախ են ինտրիգներ հյուսվում, ղեկավար պաշտոններում նշանակվում անձինք, որոնք աչքի են ընկնում ոչ այնքան ունեցած տաղանդի, այլեւ ղեկավար օղակների հետ կապերի շնորհիվ: Ընդամենը երկու տարի առաջ դասական արվեստի այս ճանաչված կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց մի անձնավորությունը, որին հայ մշակութային հանրույթը բոլորովին անծանոթ էր: Հասմիկ Պողոսյանի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը: Արզումանյանը լրագրողներին դրանից երկու շաբաթ առաջ ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ դիվանագետ է, արաբագետ: Վերջին տասը տարիներին Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավարն էր: Ու թեպետ մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցել էին երեք թեկնածուներ` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը. Հայպետֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և մեր հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը, այդուհանդերձ տիկին նախարարը նախապատվությունը տվեց վերջինին, քանի որ վերեւից այդպես էր եկել հրահանգը: Մենք ծավալուն հրապարակում ենք ներկայացրել, թե մշակույթի ոլորտում ինչպիսի ազդեցություն ունի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան , ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը: Հենց նա է ամբողջովին համակարգում ոլորտը, որոշում թե ով որ պաշտոնում պետք է նշանակվի, Անդրանիկ Արզումանյանին էլ նա է ասպարեզ բերել: Տառացիորեն նույն սկզբունքով է որոշվել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը: Ամիսներ առաջ Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո այդ պաշտոնը թափուր էր մինչեւ հունիս: Հունիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Կոնստանտին Գարիի Օրբելյանը դիրիժոր է, կոմպոզիտոր Օրբելյանի եղբոր որդին: Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ապրել Ռուսաստանում, որտեղից էլ, բնականաբար, Սմբատյանը նրան կանչել է դառնալու գեղարվեստական ղեկավար: Նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գա Հայաստան, բնակվի այստեղ ու ղեկավարի կարեւորագույն այս պաշտոնը: Սակայն մեզ հայտնի է դարձել, որ այս մարդը թատրոն է ոտք դրել, հավաստիացրել, որ ամեն ինչ հիասքանչ ու հրաշալի է ու հորդորել, որ այս տարի իր վրա հույս չդնեն, քանի որ հույժ կարեւոր գործեր ունի Մոսկվայում եւ Հայաստան կգա միայն հաջորդ տարի: Հունիսից հետո նա ընդամենը երկու անգամ է Հայաստան եկել, մեկ անգամը նա հրավիրված է եղել հարսանիքի: Մինչդեռ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում նա բավականին բարձր աշխատավարձ ու ահռելի հոնորար է ստանում: Ի դեպ, այս պաշտոնում շրջանառվում էր նաեւ օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, նա էլ կարծես դեմ չի եղել կրելու ոլորտի առողջացման ու նորացման բեռը , սակայն տիկին արդեն նախկին նախարարուհին հայտարարել է, որ քանի որ ուրիշ մարդու է խոստացել՝ ի դեմ Օրբելյանի, ուստի չի կաող այդ պաշտոնը տալ ուրիշի: Ահա, այսպիսի հիմնավոր բացատրություն, գրողի ծոցն անցնի այս կառույցի ճակատագիրն էլ, վաստակաշատներին հայրենիքից վանելու եւ էլի նման <<մանր>> հարցեր: Մենք գրել ենք արդեն, որ Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը ապագայում մեծ ծրագիր ունեն: Սմբատյանը փորձելու է Հասմիկ Պողոսյանին նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հետո դրան միացնել նաեւ Ֆիլհարմոնիկը, Սմբատյանը հույս ունի որդուն՝ Սերգեյ Սմբատյանին դարձնել միավորված կառույցների գլխավոր դիրիժոր:Նա այժմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է:   Անի Սահակյան

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am