ԱՄՆ-ի կոնգրեսական. Ադրբեջանում հանրաքվեն անօրինական գործընթացի գագաթնակետ է դարձել

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո, երբ իշխանությունները հայտնել են, որ 91 տոկոսը հավանություն է տվել արմատական փոփոխություններին` ներառյալ նախագահական ժամկետի երկարաձգումը եւ նախագահի լիազորությունների ավելացումը, ԱՄՆ-ի կոնգրեսականը հետեւյալ հայտարարությամբ է հանդես եկել. Լիովին ակնհայտ է, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակվել է` նախագահի լիազորությունների սահմանափակումները հանելու նպատակով:  Անկախ վերջնական հաշվարկից, այդ հանրաքվեն օրինականությունից զուրկ գործընթացի գագաթնակետ է դարձել: Այդ մասին ասված է Հելսինկյան Հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիս Սմիթի հայտարարության մեջ, հայտնում  contact.az-ը: «Ադրբեջանի կառավարությունը նման նշանակալի փոփոխությունների է դիմել` ադրբեջանցի ժողովրդին զրկելով իր հիմնարար իրավունքներից, որոնք անհրաժեշտ են  ուսումնասիրման փուլում գտնվող հարցերի ազատ քննարկման  համար: Մի քանի շաբաթ շարունակ իշխանությունները ձերբակալում եւ հետապնդում էին քաղաքական ակտիվիստներին  եւ լրագրողներին` ճնշելով նրանց ձայները, որոնք հանդես են գալիս նախատեսված փոփոխությունների դեմ: Ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանն արգելափակել էր խորհրդարանական ընտրությունների նկատմամբ ԵԱՀԿ-ի մոնիտորինգը, ինչը վկայում է, որ Բաքուն ցանկություն չունի կատարել ԵԱՀԿ-ի շրջանակում իր պարտավորությունները: Ես առաջվա պես խորապես անհանգստացած եմ, որ այս անօրինական գործընթացն էլ ավելի կարգելակի ադրբեջանցիների ժողովրդավարական ապագան, որը նրանք ցանկանում են եւ որին արժանի են: Ես դարձյալ Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում ազատ արձակել խղճի բոլոր բանտարկյալներին եւ հանել  նրանց  եւ քաղաքացիական հասարակության նրանց գործընկերների դեմ մեղադրանքները եւ արգելքները», - նշված է հայտարարության մեջ:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am