«Իսկանդերը», 200 միլիոն դոլարի վարկն ու հայ-ռուսական հարաբերությունների խորքերը

Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա նաև արձագանքել է Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»: «Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին, ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», ասել է Վոլինկինը: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում նշել է, որ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային համալիրները «Հայաստանի Հանրապետության սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են այդ համալիրները. «Մոտակա ժամանակ Դուք դրանում ևս կհամոզվեք: Այսինքն՝ ոչ կիրառման առումով, պատրաստության ծրագրերի առումով»: «Իսկանդեր»-ի հեռահարությունը, ըստ պաշտպանության փոխնախարարի, «բավարար է, որպեսզի խոցվեն հակառակորդի, ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներ»: Նրա խոսքով՝ հայկական Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում, ընթացիկ է այդ վերազինումը. «Ոչ մի սահմանափակում գոյություն չունի Հայաստանի Հանրապետության համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման, և, այսպես ասեմ, ազատականացված է այդ շուկան: Ուղղակի գոյություն ունեն որոշ սահմանափակումներ Եվրամիության անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ չմատակարարման կոնֆլիկտային տարածաշրջաններ, որտեղ որ կան ճգնաժամեր և այլն», նշել է Դավիթ Տոնոյանը՝ շարունակելով․ «Այդ սահմանափակումներն են, որ որոշակի մեզ, մեր համագործակցությունը նեղ միջանցքներում է պահում, այսպես ասած: Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կամ ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդտեղ մենք ամբողջությամբ ազատ ենք, և ես կարծում եմ՝ այն զինտեխնիկայի ցուցադրությունը որոշակի նաև այնքան էլ համահունչ չի մեր տնտեսական զարգացմանը: Եվ Ռուսաստանը, մասնավորապես, կատարում է իր դաշնակցային պարտավորությունները․․․»: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, թերևս, որոշ եզրահանգումների է եկել: Բանն այն է, որ Հայաստանում արթնացած դժգոհությունը` թե՛ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռուսական զենքի կիրառման, թե՛ առհասարակ Ռուսաստան-Ադրբեջան ռազմական ոլորտում մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի վաճառքի պայմանագրերով, հասարակության լայն շերտերում իսկապես ուժգին բացասական մթնոլորտ առաջացրեց: Այլ բան են Հայաստանի հետ ՌԴ իշխանությունների փոխհարաբերությունները, այլ` Հայաստանի հասարակության արձագանքը, որը Ռուսաստանը չի կարող կառավարել, առավելևս թելադրել, թե ինչպես վերաբերվել: Մանավանդ, որ ապրիլյան պատերազմի «դաբրոն» տալու հարցն էլ օդում կախված մնաց` ո՞վ էր Ալիևին համաձայնություն տվել` դիմել ագրեսիայի, նաև Ռուսաստանը՞... Այստեղ է, որ թերևս, Մոսկվայում ծանրութեթև են արել, և գիտակցել, որ կարող են կորցնել Հայաստանի հասարակության վստահությունն առհասարակ, և հիմա արվում են քայլեր` վերականգնելու դրական վերաբերմունքը: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կարող են կտրուկ լարվել: Սակայն, պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն մտորելու նոր առիթներ կունենա... Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am