Իրանի նախագահ Հասան Ռոհանին ֆրանսիացի գործարարներին կոչ է արել անցյալում թողնել երկկողմանի վնասաբեր պատժամիջոցների ժամանակաշրջանը, տեղեկացնում է The Guardian-ը: Ռոհանին այցելել է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է այդ երկրի ղեկավարությանը:Ռոհանին գործարարների հանդիպման ժամանակ նշել է. «Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է նորից մտնել Իրան նոր էներգիայով և նոր կամքով: Մենք այսօր եկել ենք այստեղ՝ հրավիրելու ֆրանսիացի գործարարներին, ներդրողներին տնտեսական գործունեություն սկսելու Իրանում»:Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն էլ նշել է, որ երկրի կառավարությունը խրախուսում է բիզնեսին գործունեություն սկսելու Իրանում: «Մենք կարող ենք նոր գլուխ բացել: Ֆրանսիան պատրաստ է մոբիլիզացնել իր գործարար սեկտորը ձեր երկրի արդիականացման համար»,- ասել է Վալսը Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ:Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է Airbus ընկերությունից 114 ինքնաթիռ գնել: Գործարքի արժեքը կազմում է առնվազն 3 միլիարդ եվրո: Իրանում գործունեություն են պատրաստվում ծավալել նաև Վինչի շինարարական ընկերությունը, Պեժո ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը, IFP էներգետիկ ընկերությունը: Alstom երկաթուղաին ընկերությունն էլ, հնարավոր է, պայմանագիր ստորագրի Թեհրանի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման աշխատանքներն իրականացնելու համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը