Կառավարությունը մերժեց Շարմազանովին
Կառավարությունը չի ընդունել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկությունը՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարության: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության կազմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավորների, այդ թվում՝ Շարմազանովի առաջարկությունները քննարկվել են կառավարությունում, բայց այս պահին նպատակահարմար չէ դրանք ընդունել:
