«Աթեշյանը խոշորացույցի տակ է». Ա.Ախոյան. տեսանյութ
«Աթեշյանի նամակից հետո մեծ աղմուկ բարձրացվեց, որից հետո հրավիրվել է եկեղեցական խորհուրդ, որպեսզի հաշվի նստեն մեր կարծիքի հետ, և նա Հայաստան չգա: Մեր աղմուկից հետ ծաղկեփունջ դրվեց պատրիարքարանի առջև»,-այս մասին Hayeli.am հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Ախոյանի խոսքով՝ նրանք էլ պետք է հասկանան, որ Աթեշյանը խոշորացույցի տակ է: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատգամավորը շատ լուրջ մարդկանց հարց է տվել՝ ինչ կերպ օգտակար եղավ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը, ովքեր պատասխանել էին, որ այն վնասել է ոչ միայն Էրդողանին, այլ նաև թուրքական իշխանություներին: Լուսինե Միքաելյան
