Բագրատյանը շփոթվեց
ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ամբողջ գիշերր կարդում էր Հարկային օրենսգիրքը , սակայն չի հասցրել հստակորեն հասկանալ՝ իր առաջարկներին ինչ են պատասխանել: Պատգամավորները նրան հուշեցին, որ պետք չէ բարկանալ՝ պարոն Բագրատյանը սխալվել է՝ այս պահին քննարկում են ոչ թե Հարկային օրենսգիրքը, այլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները:
Բագրատյանը ժպտաց:
