Մեր ժամանակների ամենամեծ մտածողներից մեկը.Շիմոն Պերես

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի աղմկահարույց ու տպավորիչ ելույթը Կիևում «Յալթայան եվրոպական ռազմավարություն» գագաթնաժողովին Իսրայելի իններորդ նախագահ, վաստակաշատ քաղաքական և պետական գործիչ Շիմոն Պերեսի ելույթը ամենավառն էր ու տպավորիչը: Իսրայել պետությունը ստեղծելու դժվարությունների, բայց անկոտրուն կամքի մասին նրա ելույթը ուսանելի է նաև հայերի ու Հայաստանի համար: Ներկայացնում ենք Շիմոն Պերեսի ելույթն ամբողջությամբ (թարգմանություն) «Մենք երազել ենք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր, դա փոքրիկ հողակտոր էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդականը: Այդ հողը մեզ այդքան էլ լավ չվերաբերվեց ՝ ճահճուտներ էին, մոծակներ, հարավային անապատ ու քարեր: Ընտրություն պետք է կատարեինք մոծակների ու քարերի միջև: Այդ հողի վրա երկու լիճ կար, մեկը՝ չորացած, մյուսը՝ չորացող: Հայտնի գետ կար, որում, սակայն, ջուր չկար: Այսինքն՝ ջուր չկար ընդհանրապես: Բնական ռեսուրսներ էլ չկային՝ ոչ ոսկի, որ նավթ: Այս ժամանակ ասում էին, թե Մերձավոր Արևելքում երկու տիպի երկրներ կային՝ նավթային ու սուրբ: Մերը միանգամայն սուրբն էր, քանի որ ոչինչ չկար: Մենք միայնակ էինք, չունեինք կրոնակից եղբայր, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Եվ այդ ամենը՝ Հոլոքստից հետո: Մենք եկանք ու չգիտեինք՝ ինչ անել: Իսկապես չգիտեինք: Եվ մենք մտածեցինք. Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացնում հողը և ոչ հողը՝ժողովրդին: Մենք բոլորս դարձանք գիտնական: Իսրայելի յուրաքանչյուր ֆերմեր, կիբուց (խմբ. եբրայերեն՝ հավաք, կոլեկտիվ համայնք է Իսրայելում, որն ավանդաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա) սկսեց մտածել, թե ինչպես զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի: Ու սկսեցինք զարգացնել այն: Դա աշխարհի՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր: Ես ինքս էլ այդ ժամանակ գյուղատնտեսական համալսարանի ուսանող էի: Մենք փորձեցինք ոռոգում անել՝ ծառերը ջրում էին տաք ջրով՝ կարծելով, թե այդպես ավելի արագ կաճեն: Ի զարմանս մեզ, պարզվեց, որ ոչ միայն հողի, այլ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսությունն աշխատող է: Այսօր բավականաչափ ջուր ունենք: Այն սովորաբար գտնում են, չեն արտադրում, իսկ մենք սկսեցինք արտադրել այն: Եվ մեզ դա հաջողվեց: … Գտնում էինք բանջարեղեններ, որոնք քիչ ջուր էին «խմում», զբաղվում սելեկցիայով: Ահա ձեզ իրական գաղտնիքը՝ ապագայի համար կարևոր չէ, թե ինչ եք գտնում, այլ՝ ինչ եք ստեղծում: Մենք չունեինք ոչ մարդիկ, ոչ զենք, երբեք չէինք կռվում ու ընդամենը 450 հազար էինք: Չկային գեներալներ, ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, պայց փաստացիորեն պատերազմ էր ընթանում: Ի ՞ նչ կարող էինք անել՝ 2 բան: Առաջին՝ մարդիկ պիտի արիանային ու խիզախեին: Նրանք պիտի հասկանային, որ ընտրություն չունեիք՝ պիտի հաղթեինք: Եթե մեկ անգամ պարտվեինք, վերջ… Երկրորդ՝ քանի որ զենք չունեինք, սկսեցինք ստեղծել այն: Բանակը կատարելագործելու համար տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է զարգացնեինք: Իսրայելական ՏՏ-ն սկսեց աշխատել բանակի համար, քանի որ թշնամական միջավայրում միայնակ էինք: Ինչու ՞ պատմեցի ձեզ սա: Մինչ օրս երիտասարդ աղջիկներին ու տղաներին ասում եմ՝ ընկերնե՛ր, դուք ավելին ունեք, քան մտածում եք: Մի՛ ալարեք: Դուք ունեք ավելին, քան հողը կարող է ձեզ տալ: Դուք կարող եք ստեղծել այն իրերը, որոնք տրված չեն ձեզ: Սա դաս է բոլորի համար: Ուկրաինան գյուղատնտեսության ոլորտում աշխարհի կարևորագույն երկրներից է: Դուք չպետք է հրաժարվեք գյուղատնտեսությունից, դուք կարող եք ու պարտավոր եք արդիականացնել ու միավորել ձեր ռեսուրսներն ու ազգի տաղանդները: Բոլոր մարդկանց պոտենցիալը մեծ է, սական նրանք բոլորն էլ փոքր-ինչ ալարկոտ են: Եթե ցանկանում եք ինչ որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Ոչինչ երկնքից չի ընկնում: Իսրայելում մենք շատ էինք աշխատում, իսկ վատ բա՞ն կա դրանում: Չգիտեմ… Մարդիկ արձակուրդ են գնում՝ դա ժամանակի անտեղի կորուստ է: Արդեն 90 տարեկան եմ ու երբեք չեմ գնացել արձակուրդ: Ինձ ասում են. «Դու աննորմա ՞լ ես: Ինչպե ՞ս ես հանգստանում: Իսկ ես նախընտրում եմ աշխատել: Աշխատանքն ինձ երջանկացնում է: Եվ մի՛ եղեք վատատես՝ դա ևս ժամանակի անտեղի վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են: Պետք է գնալ գիտության հետևից: Գիտությունը սահմաններ ու ռեֆլեքսիա չունի: Մի՛ փորձեք լուծել անցյալի խնդիրները, ես չգիտեմ դա ընդհանրապես հնարավո ՞ր է: Անցյալն ընդհանրապես որևէ դեր չի խաղում: Պարզապես ուսումնասիրեք այն, որպեսզի նախորդ սխալները չկրկնեք: Անցյալը չունի ոչ ապագա, ոչ հույս: Շատ մարդիկ նախընտրում են հիշել, ոչ թե պատկերացնել՝ դա ամենամեծ սխալն է: Ի ՞նչ եք ուզում հիշել: Ձեր բոլոր սխալնե ՞րը: Պատմության վրա չի կարելի հիմնվել: Պատմաբանները թագավորների ու իշխանությանը մոտ գտնվողների մունետիկներն էին, ասում էին այն, ինչ պետք էր: Մարդիկ վախենում են ինչ-որ բանից, միայն Աստված գիտի՝ ինչ կլինի մեզ հետ: Ինձ երբեմն հարցնում են՝ եթե հետ նայեք, որո ՞նք են ձեր ամենամեծ սխալները: Ես պատասխանում եմ՝ մենք մտածում էինք, որ մեր մեծ երազանքներ ունենք, իսկ հիմա հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք ավելին: Ինչքան մեծ է ձեր երազանքը, այնքան ավելի մեծ կլինեն ձեր ձեռքբերումները: Ձեր երիտասարդ սերունդը՝ հիանալի է: Բայց ինձ զայրացնում է այն, որ նրանք ատում են քաղաքական գործիչներին: Նրանք ասում են՝ «քաղաքականությունը կաշառված է, մեզ համար չէ»: Ես պատասխանում եմ՝ դուք ազնիվ եք, ազնիվ քաղաքականություն եք ուզում, գնացեք ու վարեք ազնիվ քաղաքականություն: Սրանք բոլորը դասեր են, որ անցյալից եմ բերում ձեզ: Մարդիկ ինձ նաև հարցնում եք՝ ինչպե՞ս ակտիվ մնալ: Դա շատ պարզ է: Մտքում թվարկեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե երազանքներն ավելի շատ են, ապա դեռ երիտասարդ եք: Եթե ոչ, ապա արդեն ծեր եք»: «Յալթայան-եվրոպական ռազմավարությունը»՝ անկախ միջազգային կազմակերպություն է, որը միավորում է հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների եւ լրագրողների՝ Ուկրաինայի բարեեփոխման եւ ԵՄ անդամակցելուն աջակցելու համար:

դիտվել է 348 անգամ
Լրահոս
34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am