Կախարդական լոլիկի պատմությունը. ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստան արտահանումը 40 անգամ ավել է եղել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ: Մասնավորապես, ապրիլին, մայիսին եւ հունիսին լոլիկի արտահանման ծավալները կազմել են ամսական մոտ յոթ հազար տոննա: Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 1130 տոննա լոլիկ է արտահանվել: Նկատենք, որ լոլիկի արտադրության նման մեծ ծավալները միայն կախարդական փայտիկի միջոցով կարող էին հայտնվել: Ինչո՞ւ, որովհետեւ դրանք արդեն անհետացել են: Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Հայաստանից ընդամենը 142 տոննա լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Հիշեցնենք, որ հուլիսից ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, եւ Ռուսաստանն իր շուկան կրկին բացեց թուրքական ապրանքների համար: Իհարկե, հարց առաջացավ, թե մեր լոլիկի արտահանումը թուրքական լոլիկի հետ ինչ կապ ունի: ՉԷ՞ որ Հայաստանի նժդեհական իշխանությունները, հատկապես քառօրյա պատերազմից հետո, չէին կարող իրենց թույլ տալ թուրքական լոլիկ ներկրել ու հայկականի անվան տակ արտահանել Ռուսաստան: Մեր իշխանությունները չէին կարող այդքան անբարոյական գտնվել` մի կողմից քարոզել, որ թուրքական ապրանքները չգնեն, իսկ իրենք զբաղվեին Ռուսաստանում թուրքական լոլիկների իրացումը կազմակերպելով: Բայց այս պայմաններում մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 723 տոննայի փոխարեն ՌԴ է արտահանվել ավելի քան 30 000 տոննա, մոտ 40 անգամ ավել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am