Առողջապահության նոր նախարարն իր «Ինգոյից» մարդկանց ուղղորդում էր իր «Վարդանանց»

«Առավոտ» թերթը գրում է. «Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնն է: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար: Նա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է: «Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես– ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։ «Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996 թվականին Ալթունյանը հիմնադրել է «ԷՖես» ապահովագրական ընկերությունը, այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։ Մեր այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավարն էիք, առողջությունն ապահովագրվողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «Վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, պարոն նախարարն ասաց. «Այո, այդպես է, նու, ուղղորդելը ո՞րն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություն ենք մատուցում»։ Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ՝ պարոն Ալթունյանը դժվարացավ ասել, «ես դեռ նախարարության շենք չեմ մտել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել։ Պատկերացում ունեմ առողջապահության ոլորտի մասին, բայց այսպես հայտարարություն չեմ կարող անել, կծանոթանամ կառուցվածքին, մարդկանց հետ, նոր կորոշեմ։ Ամեն դեպքում, դա ժամանակի հարց է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am