Հռոմի պապի այցն Իրան կաջակցի տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն Իրան աջակցություն կլինի տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների համար: Այս մասին իտալական «Il Fatto Quotidiano»պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է իրանցի խոշոր գործարար Մեհդի Ֆիրուզանը, որն ուղեկցել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիին Իտալիա կատարած այցի ժամանակ: Ֆիրուզանը ոչ միայն իրանական ազդեցիկ ընտանիքից է, նա նաեւ ազգակցական կապ ունի Լիբանանի իմամ Մուսա Սադրի հետ: Վերջինը շիա աշխարհի ամենից ազդեցիկ առաջնորդներից է, որը 1978 թվականին անհետ կորել է Լիբիայում: «Մենք շնորհակալ ենք Իտալիային, քանի որ Հռոմը երբեք մեզ չի լքել: Իտալիան միշտ միջնորդ է հանդիսացել Իրանի եւ Եվրոպայի միջեւ: Երբ նավթային արդյունաբերությունն ազգայնացվեց, ոչ ոք չէր ցանկանում խոսել մեզ հետ՝ բացի Իտալիայից»,- հայտարարել է Ֆիրուզանը: Նա նշել է, որ Իրանում երկրի համար կարեւոր քրիստոնյա համայնք է բնակվում, քրիստոնյաներ կան նաեւ խորհրդարանում: Եվ Հռոմի պապի այցը աջակցություն կլինի տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների համար, որոնց, մահմեդականների հետ միասին, սպանում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչերը: «Եվ հավատացեք, եթե միջազգային հանրությունը ցանկանում է հաղթել այդ մարդասպաններին, պետք է հայացքն ուղղի դեպի Իրան, քանի որ մենք միակ կայուն երկիրն ենք այս հսկայական տարածքում: Եթե Եվրոպան մատնացույց անի Իրանին եւ Ռոուհանիին, կկարողանա խաղաղության եւ երկխոսության նոր կարգ սահմանել: Դա նոր փուլ կբացի մեր սեփական երկրի պատմության մեջ մարդու իրավունքների հարգման առումով»,- ասել է նա:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am