Որտեղ է վարչապետը կադրեր փնտրում

Կամաց-կամաց հայտնի է դառնում նոր կառավարության կազմը: Նախագահն ու նոր վարչապետն ընտրել են կառավարության ձևավորման փուլային տարբերակ: Արդեն հայտնի է,որ նորանշանակ չորս նախարարի անուն: Նրանցից առաջինը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող Երևանի  կոնյակի գործարանի գլխավոր տնօրենն է՝ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը , մյուս երկուսը աշխատում էին Հայաստանում գործող ռուսական ընկերություններում ՝էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Չորրորդը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:Իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Գագիկ Բեգլարյանը,Սերգո Կարապետյանը ,Գագիկ Խաչատրյանը և  Երվանդ Զախարյանը: Սերժ Սարգսյանի  հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվեցին   Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, եւ Վաչե Գաբրելյանը` փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար: Առաջիկայում ինչպես հայտնի է կհայտարավեն այլ անուններ,ովքեր կլքեն իրեց պաշտոնը : Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մամուլում բազմաթիվ հոդվածներ են եղել այն մասին, թե որքանով է Կարապետյանն ազատ լինելու նոր նախարարներ նշանակելու եւ հներից ազատվելու հարցում: Ուշագրավ է այն,որ այս ընթացքում Կարեն Կարապետյանը դիմում է հեղինակություն ունեցող տարբեր մարդկանց ,որոնց շաքերում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը,ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կադրերի հարցում իրեն օժանդակելու համար: Սա թերևս մի փոքր տարօրինակ է.չի բացառվում ,որ սա ունի իր ձևական կողմը այն առումով,որ նորանշանակ վարչապետը այսկերպ իմիտացիա է ստեղծում,թե այլոց կարծիքը հաշվի առնելով է փորձում ձևավորել պրոֆեսիոնալ թիմ: Տարօրինակ է նաև այն առումով,որ եթե հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս,այն է բարեփոխումների և նոր ու պրոֆեսիոնալ թիմի մասին, ենթադրելի էր,որ  վարչապետը պետք է վաղուց ունենար այն պրոֆեսիոնալներին,որոնք էլ կհամալրեին կառավարության նոր կազմը: Նոր կառավարության վերջնական կազմավորման համար Սահմանադրությամբ տրված ժամկետի ավարտին մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամանակ կա:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am