Ճակատագրի բարեհաճության և նոր սկանդալի սպասումներ

Armtimes.com-ը հարցազրույց է հրապարակել  OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսի հետ: Այս նախագիծը հայ հասարկությանը առավել հայտնի դարձավ այս տարվա ապրիլին: Քառօրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց պանամական օֆշորի սկանդալը, որին հաջորդեց ԴԱՀԿ այն ժամանակվա պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը: Հետք-ի հրապարակումից հանրությունը տեղակացավ  արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին: Սա խոշորածավալ միջազգային  սկանդալ էր, քանի որ OCCRP-ի նախագիծը  գաղտնազերծում էր  տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվները, որոնց մեջ հայտնվել էին նաև մոտ երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ: Պանամայի փաստաթղթերի գաղտանեզրծումից առայժմ հայտնի է միայան Միհրան Պողոսյանի պատմությունը, սակայն այդ փաստաթղթերի և տվյալների ուսումնասիրությունը  Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից  դեռ շարունակում է և առաջիկայում լինելու են նոր բացահայոտւմներ: Ըստ Դեյվ Բլոսսի՝ առաջիկայում հետաքրքիր բացահայտում է սպասվում Վրաստանի Փոթիի նավահանգստի հետ կապված, որտեղ ևս շոշափվում են Հայաստանի հետ կապված որոշ հարցեր: Պարզվում է՝ նավահանգստի բաժնեմասերի 49%-ը պատկանում է ՌԴ պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը, լուրջ դերակատարում ունի նաև Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևների ընտանիքի: Դեյվ Բլոսսի  հարցազրույցի ամենուշագրավ հատվածը սակայն վերաբերում է պանամական օֆշորի բացահայտման սկզբնաղբյուրին: Հայտնի է, որ օֆշորային փաստաթղթերը գաղտնի են, դրանք պատկերավոր ասած պահվում են 7 փակի  տակ: Լրագրողի հարցին, ինչպե՞ս ստացվեց, որ OCCRP-ի նախագիծը սկսեց ուսումնասիրել Պանամայի փաստաթղթերը, տարածաշրջանային  խմբագիրը պատասխանել է. « Մի պատմություն կար, որ իբր մի կին, որ աշխատել է օֆշորային գոտիներում գործող իրավաբանական գրասենյակում, այնտեղից դուրս է հանել այդ փաստաթղթերը: Չգիտեմ` որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց երկու փորձառու գերմանացի լրագրողներ սկսեցին այս պատմությունը հետազոտել, սակայն հասկացան, որ ծավալը շատ մեծ է, ուստի բարդ է այն ուսումնասիրել ինքնուրույն: Այնուհետեւ նրանք սկսեցին համագործակցել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ: Սակայն այս կոնսորցիումի կարողություններն էլ բավական չէին այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Եվ նրանք սկսեցին կապ հաստատել ողջ աշխարում տարբեր հետաքննող լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այս կերպ նրանք գտան OCCRP-ի նախագիծը եւ սկսեցին համագործակցել: Ուստի, ես՝ Վրաստանում, Հայաստանում՝ Քրիստինեն (Աղալարյան) (Հետք-ի թղթակից), Ադրբեջանի մասը եւս ուսումնասիրում էին Վրաստանից, սկսեցինք զբաղվել այդ փաստաթղթերով: Անցած սեպտեմբերին ես գնացի Մյունխեն եւ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարող են այդ փաստաթղթերը դառնալ հասանելի մեզ համար: Պետք էր մուտք ունենալ այդ համակարգ, հատուկ գաղտնաբառեր եւ այլն: Եկա այստեղ եւ «Հետքի» Էդիկ Բաղդասարյանին ու Քրիստինե Աղալարյանին ցույց տվեցի, թե ինչպես դա անել: Այնուհետեւ մենք, պարզապես, սկսեցինք հերթով բացել եւ նայել այդ փաստաթղթերը»,- պատմել է Դեյվ Բլոսսին: Կոնկրետ Հայաստանի մասին շուրջ 4000 փաստաթուղթ է հայտնաբերվել, Ադրբեջանի մասին կրկնակի ավել՝  8 հազար: Հայաստանում գտնվել է Միհրան Պողոսյանի, Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի, իսկ  Ադրբեջանում Ալիեւների ընտանիքի  անդամների անունները: «Շուրջ 4-5 ամիս առաջ մենք գիտեինք, թե երբ պետք է հրապարակենք այդ պատմությունները, որ օրը, որ ժամին: Դա արդեն պայմանավորված էր: Դա ապրիլի 3-ն էր, ժամը 10:00-ն: Հենց այդ ժամանակ բոլորն աշխարհում պետք է սկսեին հրապարակել պատրաստված պատմությունները»,- ասել է Դեյվ Բլոսսին: Ամեն դեպքում՝ ինչ-որ կնոջ կողմից  օֆշորային փաստաթղթերը իրավաբանական գրասենյակից դուրս հանելու վարկածը արկածային ֆիլմ է հիշեցնում, որի իսկությանը հավատալը  մի տեսակ դժվար է: Ի՞նչ շահագրռությամբ է  այդ կինը նման քայլի գնացել և ինչու  անձամբ չի խորացել իր  <<թռցրած>> փաստաթղթերի բովնադակության մեջ. չէ՞ որ դրանք նրան ևս կարող էին մեծ գումարներ բերել: Իսկ գուցե սա  հորինած պատմությու՞ն է, քողարկելու համար իրական սկզբնաղբյուրը: OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսի հետ հարցազրույցն այս տեսանկյունից չափազանց ուշագրավ է: Հայաստանյան բարձարստիճան պաշտոնյաները,  ովքեր  ներքուստ  գիտեն, որ իերնց անունները ևս կարող են բացահայտվել,  հիմա սրտատարոփ սպասում են  նոր սկանդալի  հրապրակմանն ու սեփական ճակատագրի բարեհաճությանը:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am