Ոչինչ չի բաժանի ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին

Այսօր կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Նախապես հայտարարվել էր, որ արտահերթի օրակարգում Հարկային օրենսգիրքն ու կառուցվածքային փոփոխություների հարցն է, սակայն պարզվեց, որ օրակարգում մի շարք օրենքներ կան։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր դժգոհությունը հայտնեց կառավարության ներկայացրած օրակարգի վերաբերյալ` ասելով, որ ոչ թե պետք էր 22 օրենք «ճխտել» օրակարգում, այլ ներկայացնել միայն կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը:«Կառավարությունը ցույց է տալիս, որ շատ նման է իր նախորդին, և դիտարկում է խորհրդարանը որպես դակող ու կամակատար մարմին»,- ասաց նա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց՝ խորհրդարանի մեծ մասը չի կիսում այդ կարծիքը։Լեւոն Զուրաբյանի դժգոհությանը միացավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ կառավարությունը վերաձևելու, ինչ-որ մեկին նախարար նշանակելու, ինչ-որ նոր կոմիտե ստեղծելու, Զոհրաբյանը դժգոհեց նաեւ, որ այս խառը պահին բերվել է տխրահռչակ Հարկային նոր օրենսգիրքը, ասաց, որ պատգամավորների մեծ մասն այս օրերին զբաղված է ՏԻՄ քարոզարշավով և չի կարող ներկա գտնվել արտահերթ նիստի քննարկումներին: Գալուստ Սահակյանը նրան էլ արձագանքեց` ասելով, որ Հարկային օրենսգրքի քննարկումներին պատգամավորների մեծ մասը չէր մասնակցել, իսկ այն լրջորեն փոփոխության է ենթարկվել: «Ի՞նչ է նշանակում` ՏԻՄ ընտրությունների են մասնակցում, ի՞նչ է, խորհրդարանն ընդհանրապես չպետք է աշխատի, ինչ է` դուք գնում եք քարոզարշավի»,- ասաց նա:Եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել է էիմ մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել ու ամեն գնով քննադատել իրենց ջանքերով վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխարինած Կարեն Կարապետյանի կառավարությանը, ապա ՀՅԴ-ն էլ իր հարցերն էր լուծում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ ՀՅԴ-ի՝ Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքի ակնհայտ փոփոխություն է տեղի ունեցել։ Մի քանի օրերի ընթացքում ՀՅԴ-ականները սկզբում գրոհեցին Կարապետյանի ուղղությամբ, նրան հասցրեցին տարբեր բնութագրեր տալ, հետո ակնհայտ մեղմացած հայտարարեցին, որ Կարապետյանի բռնած ճանապարհը ճիշտ է։ Այսօր Աժ-ում Աղվան Վարդանյանը վստահեցնում էր, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնությունը ոչ մի կերպ չի փլուզվի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին էլ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է մնալ կառավարությունում և աշխատանքը շարունակել որպես ՀՀ բնապահպանության նախարար: Աղվան Վարդանյանի ընդգծմամբ` Կարեն Կարապետյանն ինքն է Արծվիկ Մինասյանին առաջարկել մնալ և գլխավորել Բնապահպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանի հմտությունները բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ խնդիր չի լինի: Հարցին, թե արդյոք լուսանցքային չի դառնում ՀՅԴ դերը կոալիցիայում էկոնոմիկայի նախարարի պորտֆելի կորստից հետո, Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից ու հայտարարեց, թե ՀՅԴ-ի համար գերխնդիրը ոչ թե պորտֆելների քանակն է, այլ ծրագրերի իրականացումը: Նա նաև ասաց, որ Կարեն Կարապետյանը վճռական է պայքարելու կոռուպցիայի և երկրում այլ խնդիրների լուծման համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին: Ըստ Բաղդասարյանի` ՀՅԴ-ՀՀԿ հուշագրում նշված չէ, թե որ պաշտոնները կարող են զբաղեցնել ՀՅԴ-ականները, ընդամենը կա պայմանավորվածություն քանակի մասին: «Հուշագրում ասված է, որ երեք դաշնակցական մեր գործընկերներ պետք է լինեն կառավարության կազմում: Մենք դա պահպանում ենք ու կպահպանենք»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի՝ այլ նախարարի պաշտոնի անցնելու հնարավորությանը, Բաղդասարյանը նշեց, որ կա նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն: «Վարչապետը կարող է առավել գնահատում է Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում և գտնում է, որ նա այլ ոլորտում ավելի օգտակար կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Մինասյանը չբավարարեր նախարարի պահանջներին, այլ արձագանքներ կլինեին: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am