Դեմքը փրկելու փոխարեն, թող համակարգված աշխատեին

Մինչեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն ու առհասարակ հայկական կողմից վրդովմունք ու հոխորտանքների տարափ էր բարձրացել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի ընդունման առիթով, բոլորն իրենց պարտքն էին համարում վիրավորանք հասցնել թե զեկույցի հեղինակ ԵԽԽՎ պատվիրակներից Միլիցա Մարկովիչի ու առհասարակ ԵԽԽՎ-ի հասցեին՝ համարելով, որ ադրբեջանական նավթադոլարները դարձել են եվրոպական կառույցում հարց լուծող, Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած պարզաբանումները ջուր լցրեցին այդ «հերոսացումներին»՝ ցույց տալով հայկական դիվանագիտության ամբողջ սնանկությունը: Պարզվում է՝ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են բազմիցս ՝ սկսած 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանն են դիմել: Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվել են 1970-1976 թվականներին Թարթառ գետի վրա: Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին ոչ միայն ադրբեջանական շրջանների, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դաշտերը: Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Սարսանգի հիդրոկայանը տարեկան արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար: ԼՂՀ վարչապետը հավաստիացրել է, որ չնայած Սարսանգի ջրամբարը կենսական նշանակություն ունի ԼՂՀ բնակչության համար, պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել ադրբեջանական կողմի հետ: Եւ ահա, այս հզոր փաստարկները մի կողմ թողած հայկական պատվիրակները ապավինում են լաչառությանը եւ խոսում ամեն ինչի մասին, բացի իրականության: Ինչո՞ւ, հարցին մեզ հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրնյանը պատասխանեց, «Այնպես ինչպես կառավարվում է մեր ներքին կյանքը, նույն ձևով էլ պետք է կառավարվի արտաքին քաղաքականությունը: Թափթփվածության կա ներքին և արտաքին կառավարման համակարգերում»: Շիրինյանն անդրադառնալով բանաձեւի հետագա կիրառման եւ Ղարաբաղի դեմ պայմաններ դնելու հեռանկարին , ասաց, որ հայկական կողմը կարող է հզոր հակափաստարկներ ներկայացնել.«Պետք է ասել, իսկ դուք մեզ նավթ տալի՞ս եք, որ ջուր եք պահանջում: Շրջափակումը պատերազմի առիթ է, թե ոչ, բա ինչ է՝ դուք մեզ շրջափակել եք, պատերազմում եք, մենք ձեզ ջուր տա՞նք: Երրորդ՝ միջազգային հանրությանը պետք է հարցնել՝ անկախությունը ճանաչո՞ւմ եք Ղարաբաղի, թե ոչ եւ այսպես շարունակ: Ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի՞, թե ոչ: Եթե այդ բոլոր պայմանները կկատարեք, նոր կորոշենք ջուր տանք, թե ոչ» ասաց Շիրինյանը ընդգծելով, որ միջազգային իրավունքի մասնագետների միջոցով պետք է այս բոլոր հարցերն առաջ քաշել: Շիրինյանը նկատեց, որ ԼՂՀ պաշտոնյաների վերոնշյալ հայտարարությունները նմանվում են «դեմքը փրկելու» քայլի.«Մինչեւ այդ հայտարարեիք, ասեիք գիտեք ինչ կա, մենք այդ ջուրը լավ էլ տալիս էինք: Դավիթ Բաբայանը նախագահի անունից անգամ նման հայտարարություն չէր անում, կնշանակի ինչ որ բան այն չէ, հակասություն կա»: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am