ՀՀԿ-ի թատրոնը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը: էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, տրանսպորտի նախարարությունը` տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Լուծարվում է քաղաքաշինության նախարարությունը: «Նախարարությունների անվանումների փոփոխությունը պայմանավորված է նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, նոր մոտեցումների մեկնարկով»,- ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նշանակված է հիմնական զեկուցող։ Սակայն մինչ նախարարը կներկայացներ նախագիծն ու հիմնավորումները, արտահերթ առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա ներկայացրեց Հանրապետական կուսակցության առաջարկը, այն է՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նաախարարության: Շարմազանովը դա բացատրեց նրանով, որ բոլոր սփյուռքահայերի հայացքները պետք է ուղղված լինեն Հայաստանին, և որ դա ուղերձ կլինի աշխարհի հայությանը, որ հայրենադարձությունը Հայաստանի ռազմավարություններից մեկն է: Նա հավելեց, որ ոգեշնչվել են Իսրայելի հաջող օրինակով: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարևորում է այդ հարցադրումը, հասկանում է, թե ինչու է «հայրենադարձություն» բառը կարևորվում, հասկանում է, թե ինչ «մեսիջ» են ուզում դրանով փոխանցել: «Այդ փոփոխությունը նաև ֆունկցիոնալ փոփոխություններ կառաջացնի, սա մեսիջ է: Ինձ համար ընդունելի է, ընդունում եմ ի գիտություն, առաջիկայում այդ առաջարկը կդարձնենք քննարկման առարկա և կտեղեկացնենք որոշումների մասին»,- ասաց նա: ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Բաբուխանյանն ամբողջացրեց ՀՀԿ-ի թատրոնը, շարունակելով թեման, առաջարկեց սփյուռքին ու հայրենադարձությանը մի բառ էլ ավելացնել՝ փախստականները, որի արդյունքում նախարարության անվանումը կդառնա հայրենադարձության, սփյուռքի և փախստականների նախարարություն։ Այս առաջարկի վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ եթե իր անձնական տեսակետն է հարցնում, ապա ինքն այնքան էլ նպատակահարմար չի գտնում փախստականներ բառը նախարարության անվանման մեջ այն արտացոլելը։ Բայց խոստացավ այդ առաջարկությունը ևս քննարկել։ Դե, ինչ ՀՀԿ-ն ամբողջությամբ վերածվում է մանկապատանեկան ակումբի։ Փաստորեն, այստեղ այնքան միամիտ են, որ կարծում են, թե բառի ավելացմամբ կամ պակասեցմամբ հնարավոր է կասեցնել կամ խրախուսել արտագաղթը։ Ստացվում է, որ արտագաղթ, ուղղորդված հայաթափում իրականացնող իշխանությունները կարծում են, թե հայրենադարձության մասին թմբկահարելով կարող են թոզ փչել ժողովրդի աչքին եւ դիվիդենտներ շահեն սփյուռքում, որը վերջին տարիներին կարելի է ասել կապերը խզել է հայրենիքի հետ ու ասվածի վառ ապացույցը դրամահավաքության տարբեր ծրագրերն են։ Պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ում նախընտրական տրամադրություններ են ու առաջիկայում փորձելու են դիվիդենտներ շահելու նպատակով նման էժանագին ակցիաներ իրականացնել։ Եւ վերջապե, մեկը հարցնող լինի՞, այդ ինչով էր զբաղում Հրանուշ Հակոբյանն այսքան տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում։ Գուցե տիկին նախարարն իր սեփական տուն էր կանչում հայրենադարձներին եւ դա անում էր ըստ ճաշակի։ Ի դեպ, նշենք, որ դեռ անցած շաբաթ կառավարության նիստում հայտարարվեց , որ էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցության նախարարություն: Բայց արդեն այսօր, երբ ԱԺ նիստում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն էր ներկայացնում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, հայտնի դարձավ, որ նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։ Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am