Որպեսզի մի քիչ ավելի խելոք լինենք. Թևան Պողոսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի համար, հետո ներկայացավ ելույթով: Նա առաջարկեց, որ, եթե հնարավոր է, գտնեն մեխանիզմները, որ դրանք որպես տվյալներ օգտագործվեն։ «Իսկ թե ինչու են հիմա անում, անում են այն ժամանակ, երբ հարմար է լինում, դա բոլոր մարդիկ են այդպես անում, անում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, եկեք դանակը ոսկորին չհասցնենք, որպեսզի մի քիչ ավելի խելոք լինենք ապագա մեր սերնդի համար»,- հայտարարեց Թ. Պողոսյանը։
