«Կատուն ձեր ուսերին է». Շարմազանով
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ընդդիմադիրներին` ռուբիկոններ չգծել:«Հիմա բարեփոխումների ժամանակն է, ՀՀ-ում սեպտեմբերյան հեղափոխություն չենք անում: Եւ հին, եւ նոր կառավարությունների քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, հին կառավարությունը վատ էր աշխատել, դրա համար պետք է գանք, քանդենք-սրբենք ու նորը սկսենք: Ոչ, կա շարունակականության, փոփոխությունների խնդիր: Խնդրում եմ այս դահլիճում կատու մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա, մանավադ, որ այդ կատուն ձեր ուսերին է: Նախկին Կառավարության ժամանակ բազում լավ նախաձեռնություններ եղել են, հիմա պետք է շարունակենք»:
