Այսօր Թուրքիան սեւ օրեր է ապրում

Այսօր Թուրքիան սեւ օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Այս մասին Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նա հանդիպել է հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ, ներկայացրել հայ –թուրքական հարաբերությունների, Թուրքիայում ժողովրդավարության վերաբերյալ իր տեսակետները։ Փայլանը Նա Լոս Անջելեսում է գտնվում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմնի հրավերով: «Շատ զգացված եմ հրավերի համար: լոս Անջելեսի հայ համայնքը բավականին իրազեկ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք մտահոգ են այնտեղ բնակվող հայ համայնքի ճակատագրով: Ես ուրախ եմ ստանալ նրանց աջակցությունը: Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն՝ նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ուզում էի ցույց տալ, որ եղել են հայ պատգամավորներ, որոնց երազանքը միասին խաղաղ ապրելն էր»,-ասել է նա: Կարո Փայլանի խոսքով, թուրքերը միշտ ժխտում են Ցեղասպանության փաստը, բայց մենք պետք է իրական փաստերը ցույց տանք: «Քրդերը 100 տարի անց անցնում են նույնի միջով միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը: Թուրքիայի միակ փրկությունը ժողովրդավարական երկիր դառնալն է»: «Այսօր Թուրքիան սեւ օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, իսլամական, ծայրահեղական գաղափարներն են սկսել իշխել: Էրդողանը չի ընդունում իր կառավարության հասցեին ոչ մի քննադատություն: Խոսքի ազատության համար այսօր 100-ավոր մարդիկ կալանավայրերում են: Իսկ ժողովրդավար լինելու համար հայերը, քրդերը, թուրքերը պետք է հավասար լինեն: Միայն ժողովրդավար երկիր դառնալու պարագայում Թուրքիան 1915 թվականի տեղի ունեցածը կորակի որպես ցեղասպանություն»,-ընդգծել է Կարո Փայլանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am