«Սասնա ծռեր» խմբի անդամները համաներում կստանա՞ն
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայում այժմյան իրավիճակը կշարունակվի, և յուրաքանչյուրն իր կողմնակիցին զենք կմատակարարի: Պապյանի խոսքով՝ Սիրիայի հարցը չի լուծվում, քանի որ արևմուտքը և Ռուսաստանը ունեն իրարամերժ նպատակներ: Անդրադառնալով համաներմանը և այն կարծիքներին, որ այն կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, բանախոսը նկատեց, որ եթե համաներում լինի, կլինի դատ, որից հետո պետք է գրեն ներման խնդրագիր: «Իսկ մյուս տարբերակով նախագահն՝ իրավիճակի փոփոխման հետևանքով, կարող է ազատ արձակելու հրաման ստորագրել: Կարծում եմ գոնե մի մասի վրա կտարածվի, քանի որ բոլորի կրակոցից չի ոստիկանը սպանվել»,-ասաց քաղաքագետը:
