Օդային հարձակումներ, հարյուրավոր զոհեր, նոր լարվածություն

Կտրուկ սրվել է իրավիճակը Սիրիայում, Արևմուտքը կրկին Ռուսաստանին մեղադրում է իրավիճակը բարդացնելու մեջ։ Արևմուտքը «լրացուցիչ քայլեր» է պահանջում Ռուսաստանից Սիրիայում հրադադարը պահպանելու համար: Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը հայտարարել են, թե այսօր Ռուսաստանից է կախված Սիրիայում հրադադարը պահպանելու հարցը: Արևմուտքը նախազգուշացրել է, որ Մոսկվայի գործողությունների նկատմամբ «համբերությունն անսահման չէ»: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն երեկ Նյու Յորքում հանդիպելուց հետո հրապարակել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է՝ «այսօր Մոսկվան պետք ապացուցի, թե արդյո՞ք պատրաստ է ձեռնարկել դիվանագիտական լրացուցիչ քայլեր, որոնք թույլ կտան վերահաստատել հրադադարը, պայմաններ կստեղծեն մարդասիրական օգնությունը կարիքավորներին հասցնելու համար և հնարավոր կդարձնեն ՄԱԿ-ի միջնորդությամբ Սիրիայում քաղաքական փոփոխությանն ուղղված բանակցությունների վերսկսումը»: Նշենք, որ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Բաշար Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները Լաթաքիայի նահանգի Թուրքմանդաղ և Ջեբել-Աքրադ շրջաններում: Տեղական աղբյուրներից ստացված լուրերի համաձայն՝ Ասադի ցամաքային ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ են հասցնում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Լաթաքիայի գյուղերին: Բացի դրանից՝ հարվածներ են հասցվում Ջեբել-Աքրադում Քիբանի և Թուրքմենդաղում Քելեզ, Իսա, Պինարի, Յամադի և Սալուր գյուղերին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ձգտել հասնելու երկրի տարածքում հրադադարի ռեժիմի վերականգնմանը, սակայն համարում է, որ այդ գործընթացում գլխավոր դերը պետք է կատարի Ռուսաստանը: Փաուերը նաև ընդգծել է, որ միջսիրիական հակամարտության կարգավորումը անհնար է, եթե ռուսական կողմը «տրամադրված լինի պատերազմը շարունակելուն»: Հալեպում զոհվել են տասնյակ կանայք ու երեխաներ Սիրիայի բանակի գործողությունների սկսումից հետո, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նա ներկայացրել է տեղական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: «Մենք չենք կարող դա ստուգել, սակայն դա են թվերը, որոնք ես տեսնում եմ այժմ: 213 զոհ Հալեպի շրջանում, 139` արևելյան Հալեպում, 74` Հալեպի գյուղական շրջաններում: Դրանք բոլորը ներառում են կանանց և երեխաների»,- ասել է նա: Նա նշել է, որ ՄԱԿ-ը «հնարավորություն չունի անկախ ստուգելու» այդ տվյալները: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարությունը Սիրիայի իշխանություններին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայի ռեժիմի և նրա կողմնակիցների կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում ավելացած օդային հարձակումները Հալեպի տարածքում, որի արդյունքում զոհվել է ավելի քան 300 մարդ և տուժել են հազարավոր խաղաղ բնակիչներ»: Թուրքիայի ԱԳ նախարարությունում նշել են, որ Ասադի ռեժիմը «անխղճորեն ոչնչացնում է» սեփական բնակչությանը, նրա թիրախ են դառնում նույնիսկ հիվանդանոցներ, ջրմուղ կայաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոններ, որոնք կատարում են միայն հումանիտար գործառույթներ: Գերատեսչությունն ընդգծում է, որ այդպիսի գործողությունները ցույց են տալիս, որ Սիրիայի իշխանություններն ու նրանց կողմնակիցները որևէ մտադրություն չունեն Սիրիայում հակամարտության լուծման համար անհրաժեշտ քաղաքական անցում իրականացնելու: «Այդ գործողությունները ոչ միայն ռազմական հանցագործություն են, այլ նաև լուրջ հանցագործություն մարդկության դեմ և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում»,- ավելացրել է Թուրքիայի արտգործնախարարը: Մինչդեռ Դամասկոսը հայտնել է, որ Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է բաց ագրեսիա և պահանջում է դուրս բերել դրանք: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` ասել է. «Կրկին դատապարտում եմ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք: Դա համարում եմ բաց ագրեսիա: Կոչ եմ անում անմիջապես դադարեցնել դա»: «Ինչպե՞ս կարող է պետությունը, որը եղել և մնում է ահաբեկիչների և զենքի Սիրիա ներթափանցման գլխավոր տարանցիկ կետը, հայտարարել, որ պայքարում է ահաբեկչության դեմ»,- ասել է Սիրիայի արտգործնախարարը: Իսկ իրավապաշտպանները Հալեպի՝ ապստամբների կողմից վերահսկվող արևելյան շրջանների վրա սիրիական բանակի հարձակման սկզբից զոհերի թիվը գնահատում են ավելի քան 200 և նախազգուշացնում, որ այդ թիվը կարող է աճել փլատակների հավաքման և ռազմական գործողությունների շարունակման արդյունքում։ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի գնահատմամբ՝ Բաշար Ասադի կառավարության՝ հրադադարի ռեժիմից դուրս գալու պահից Հալեպում զոհերի թիվը հասել է 213-ի։ Միայն կիրակի քաղաքում զոհվել է առնվազն 26 մարդ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am